Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ
Ծռվիզ — Մորո Ձորո Վանք
- ՄարզՏավուշ
- Հեռավորությունը Երևանից6.5 կմ
- ՏեսակՎանք/եկեղեցի
Տավուշ
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Ծռվիզ — Մորո Ձորո Վանք
-
Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները)։ 6-7-րդ դդ․ սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հարավային խորանի)։
Եղանակ՝ Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ծռվիզ - Մորո Ձորո վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ծռվիզ — Մորո Ձորո Վանք
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է Ծռվիզի Մորո Ձորո վանքը։
Մորո Ձորո վանքը միջնադարյան հայկական ճարտարապետական հուշարձան է։ Իր բարգավաճման տարիներին այն կարեւոր հոգեւոր եւ մշակութային կենտրոն էր։
Որտե՞ղ է գտնվում Մորո Ձորո վանքը։
Վանքը գտնվում է Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկին Ծռվիզ) գյուղի մոտակայքում։
Ե՞րբ է կառուցվել Մորո Ձորո վանքը։
Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ 6-7-րդ դարերում սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները եւ գմբեթը։ Մոնղոլական արշավանքներից հետո միաբանությունը ցրվել է, եւ եկեղեցին մինչեւ 19-րդ դարը գործել է որպես ծխական եկեղեցի։
Ինչո՞վ է ուշագրավ վանքի ճարտարապետությունը։
Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված մոխրագույն բազալտի տաշած քարերով եւ կրաշաղախով։ Կառույցը վկայում է այն շինարարական եղանակի մասին, որի դեպքում կոնստրուկտիվ տարրերն ու հանգույցները շարվում էին սրբատաշ, իսկ մնացած մասերը՝ անմշակ քարից․ այս եղանակը լայնորեն կիրառվել է 9-10-րդ դարերի Սյունիքի ճարտարապետության մեջ։
Տավուշ
Պլանավորեք այցելությունը
Tavush улица Самвела Сафаряна, Ереван, Армения
Տավուշ
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Ծռվիզ — Մորո Ձորո Վանք
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։