Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ

Շահմուրադի Վանք

  • ՄարզՏավուշ
  • Հեռավորությունը Երևանից6.5 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Տավուշ

Վայրի մասին

Տավուշի անտառում թաքնված Շահմուրադի (Շխմուրադի կամ Գետակիցք) վանական համալիրը Հայաստանի չգործող ու կիսավեր սրբավայրերից է: Շահ Մուրադի վանքը կառուցվել է XIII դարում: Այն գտնվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում; Վանքի տարածքում է գտնվել Շահ Մուրադ գյուղը, որից մնացել է չնչին մի մաս: Վանքի ստորին հատվածով հոսում է Վարագաջուր գետը: Վանքային համալիրն ունեցել է շրջապարիսպ և միաբանների խցեր, որոնք այժմ քանդված են։ Շահմուրադի վանքային համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Վանքի արևելյան կողմում, ոչ այնքան հեռու, կա գյուղատեղի և Շահմուրադ անունով գերեզմանատուն։

Հետաքրքիր

Փաստեր՝ Շահմուրադի Վանք

  1. Շահմուրադը եղել է Վարագաջուր գետի վերին և միջին հոսանքի գյուղերի բնակչության համար մշակութային և լուսավորութան կենտրոն, նշանավոր ուխտատեղի։

  2. Հուշարձանում շատ են միջնադարյան արձանագրությունները, ամբողջական ու կոտրված խաչքարերը:

Եղանակ՝ Տավուշ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Շահմուրադի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Շահմուրադի Վանք

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Շահմուրադի վանքը։

Տավուշի անտառում թաքնված վանքը գտնվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում։ Վանքի ստորին հատվածով հոսում է Վարագաջուր գետը։

Ե՞րբ է կառուցվել Շահմուրադի վանքը։

Շահմուրադի վանքը կառուցվել է XIII դարում։ Այն հայտնի է նաև Շխմուրադի կամ Գետակիցք անուններով։

Ինչի՞ց է բաղկացած Շահմուրադի վանական համալիրը։

Համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու գավթից, իսկ նրա շրջապարիսպն ու միաբանների խցերն այժմ քանդված են։ Այստեղ շատ են միջնադարյան արձանագրություններն ու ամբողջական և կոտրված խաչքարերը, իսկ արևելյան կողմում, ոչ հեռու, կա Շահմուրադ անունով գերեզմանատուն։

Ի՞նչ դեր է ունեցել Շահմուրադի վանքը։

Շահմուրադը եղել է Վարագաջուր գետի վերին և միջին հոսանքի գյուղերի բնակչության համար մշակութային և լուսավորության կենտրոն, նշանավոր ուխտատեղի։

Տավուշ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Tavush, улица Самвела Сафаряна, Ереван, Армения

Տավուշ

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Շահմուրադի Վանք

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Շահմուրադի Վանք, Հայաստան
1 / 3 · Շահմուրադի Վանք