Հայաստանի տեսարժան վայրերը Արմավիր

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը

  • ՄարզԱրմավիր
  • Հեռավորությունը Երևանից47.4 կմ
  • ՏեսակՀուշարձան/Հուշահամալիր

Արմավիր

Վայրի մասին

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը գտնվում է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում, բլրի վրա՝ նվիրված Մուսա լեռան հերոսամարտին։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանիշն է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքի, ազատագրական ոգու, առնականության ու արիության։ Արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները եւս հանգրվանում են հուշակոթողի կողքին՝ բլրի ստորոտում։ Հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու քանդակագործ Արա Հարությունյանը։ Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանն ընդգրկված է Մուսալեռի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հետաքրքիր

Փաստեր՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը

  1. Մուսա լեռան հերոսամարտն իրենից ներկայացնում է Մուսա լեռան շուրջը գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր եւ անկանոն ուժերի դեմ։ Թուրքական բանակը կոտորում էր հայ խաղաղ բնակչությանը՝ իրագործելով Հայոց Ցեղասպանության ծրագիրը։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը զգացել էր մոտալուտ վտանգը եւ բարձրացել Մուսա լեռ ու սկսել ինքնապաշտպանությունը, որը տեւեց 1915 թվականի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը։ Ֆրանսիական եւ անգլիական նավերը եկան ինքնապաշտպանվողներին օգնության եւ տեղափոխեցին չորս հազար եւ ավելի հայերի Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Այս իրադարձություններով ոգեշնչված եւ տպավորված՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թվականին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։



  2. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ ներգաղթեցին Հայաստան ու Էջմիածնի շրջանում հիմնեցին Մուսալեռ գյուղը, որտեղ էլ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին կանգնեցրին հուշարձան՝ ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների։

Եղանակ՝ Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Արմավիր

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Armavir Stadium, улица Анрапетутян, Армавир, Армения

Արմավիր

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը
1 / 3 · Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը