Հայաստանի տեսարժան վայրերը Արմավիր

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղի

  • ՄարզԱրմավիր
  • Հեռավորությունը Երևանից47.4 կմ
  • ՏեսակԹանգարան

Արմավիր

Վայրի մասին

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի հուշարձան է, որը գտնվում է Երեւանից 35 կմ  հարավ-արեւմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու: Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968 թվականին, որտեղ հավաքվել եւ ցուցադրվել են հուշարձանից պեղված 27000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում եւ դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչեւ ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ: Ամենանշանավոր գտածոները բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. 16-րդ դար) եւ բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. 15-րդ դար), որոնք վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առեւտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով եւ կապել են իրար Առաջավոր Ասիան եւ Հյուսիսային Կովկասը: Մ.թ.ա. 8-րդ դարում Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ:

Հետաքրքիր

Փաստեր՝ Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղի

  1. Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. 11-9-րդ դարեր) Մեծամորը քաղաք է եղել: Ամրոցում կենտրոնացված են եղել պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, եւ արտադրական համալիրները: Դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ հսկայածավալ դամբարաններ, որտեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել եւ թաղվել են նաեւ բազմաթիվ նժույգներ, խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, շներ եւ նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ:

  2. Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. 4-2-րդ հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն է եղել: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի է եղել՝ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդով, «աստղադիտարան»-ով:

Եղանակ՝ Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Արմավիր

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Armavir Stadium, улица Анрапетутян, Армавир, Армения

Արմավիր

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղի

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղի
1 / 3 · Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղի