Էջմիածնի Սուրբ Գայանե գտնվում է Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում։ Կառույցը տեղակայված է այն վայրում, որտեղ նահատակվել է Սուրբ Գայանեն: Եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է կույսի՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: Այն հիմնովին վերակառուցվել է 1652 թ․, վերականգնվել են նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կառույցի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Սուրբ Գայանե եկեղեցի անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Սուրբ Գայանե եկեղեցի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սուրբ Գայանե եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Երբ Գայանյանց կույսերը հասնում են Հայոց մայրաքաղաք Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս-արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում։ Երբ փախստական կույսերը հայտնաբերվում են, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույսերը դիմադրում են։ Թագավորն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան։ Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը։ Քրիստոնեության ընդունումից հետո կույսերի նահատակության վայրում կառուցվում է երեք մատուռ. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին, մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում։
1688 թ․ կառուցվել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցվել է եռակամար գավիթ-սրահ, նրա հարավային և հյուսիսային ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ են ավելացվել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն:
1764 թվականին Սիմեոն Ա Երևանցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն՝ վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) եկեղեցու վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
1 կմ
ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ
2 կմ
ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ
2 կմ