Հայաստանի տեսարժան վայրերը Արմավիր
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը
- ՄարզԱրմավիր
- Հեռավորությունը Երևանից47.4 կմ
- ՏեսակՀուշարձան/Հուշահամալիր
Արմավիր
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը
-
Մուսա լեռան հերոսամարտն իրենից ներկայացնում է Մուսա լեռան շուրջը գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր եւ անկանոն ուժերի դեմ։ Թուրքական բանակը կոտորում էր հայ խաղաղ բնակչությանը՝ իրագործելով Հայոց Ցեղասպանության ծրագիրը։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը զգացել էր մոտալուտ վտանգը եւ բարձրացել Մուսա լեռ ու սկսել ինքնապաշտպանությունը, որը տեւեց 1915 թվականի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը։ Ֆրանսիական եւ անգլիական նավերը եկան ինքնապաշտպանվողներին օգնության եւ տեղափոխեցին չորս հազար եւ ավելի հայերի Եգիպտոս, որտեղ հետագայում շատերը մտան Ֆրանսիական հայկական լեգեոնի կազմի մեջ։ Այս իրադարձություններով ոգեշնչված եւ տպավորված՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թվականին գրում է «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը։
-
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ ներգաղթեցին Հայաստան ու Էջմիածնի շրջանում հիմնեցին Մուսալեռ գյուղը, որտեղ էլ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին կանգնեցրին հուշարձան՝ ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների։
Եղանակ՝ Արմավիր
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը։
Հուշարձանը գտնվում է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ բլրի վրա։ Բլրի ստորոտում՝ հուշակոթողի կողքին, գտնվում են նաեւ Արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։
Ինչի՞ն է նվիրված հուշարձանը։
Այն նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին՝ Մուսա լեռան շրջակա հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանական մարտերին թուրքական կանոնավոր եւ անկանոն ուժերի դեմ Հայոց ցեղասպանության օրերին։ Ինքնապաշտպանությունը տեւել է 1915 թվականի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը, որից հետո ֆրանսիական եւ անգլիական նավերը չորս հազարից ավելի հայերի տեղափոխել են Եգիպտոս։
Ինչպիսի՞ն է հուշարձանը, եւ ովքե՞ր են նրա հեղինակները։
Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին եւ արիությունը։ Հուշահամալիրի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու քանդակագործ Արա Հարությունյանը։
Ե՞րբ է կանգնեցվել հուշարձանը Մուսալեռում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ ներգաղթեցին Հայաստան ու Էջմիածնի շրջանում հիմնեցին Մուսալեռ գյուղը։ Այստեղ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին կանգնեցվել է հուշարձանը՝ ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների։
Ո՞ր հայտնի վեպն է պատմում Մուսա լեռան հերոսամարտի մասին։
Այս իրադարձություններով ոգեշնչված ու տպավորված՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը 1933 թվականին գրել է «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։
Արմավիր
Պլանավորեք այցելությունը
Armavir Stadium, улица Анрапетутян, Армавир, Армения
Արմավիր
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։