«Վերածնունդ» հուշահամալիր

location

Մարզ

Արագածոտն

location

Հեռավորությունը Երևանից

83.9 Կմ

location

Տեսակ

Հուշարձան/Հուշահամալիր

«Վերածնունդ» հուշահամալիրը նվիրված է Մեծ Եղեռնին, Ապարանի հերոսամարտին, ինչպես նաեւ Մեծ Հայրենական պատերազմում զոհված մարտիկների հիշատակին։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում՝ Ապարան քաղաքից մոտ 1.5 կմ հեռավորության վրա՝ բլրի վրա, Ապարանից Սպիտակ տանող մայրուղու ձախ եզրին։ Հուշարձանը կառուցվել է 1974-1979 թվականներին, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով։ Իրականացման աշխատանքները կատարվել են նրա որդու՝ ճարտարապետ Արեգ Իսրայելյանի, ինչպես նաեւ քարագործ վարպետներ Հայկ Հովհաննիսյանի, Աղաբեկ Պապիկյանի եւ մի շարք այլ մասնագետների ջանքերով։ Հուշարձանի դիմային մասում տեղադրված է եռախորան հորինվածք՝ յուրաքանչյուր խորանի առջեւ կանգնեցված հուշասյունով։ Առաջին հուշասյան վրա նշված է․ «Մեծ եղեռնի նահատակներին»։ Երկրորդ սյանը, որն ունի թրի ձեւ, փորագրված է․ «Ապարանի ճակատամարտի հերոսներին»։ Երրորդ սյան վրա գրված է․ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ապարանցիներին»։ Հուշահամալիրը կառուցված է սեւ տուֆից, իսկ շրջակա մակերեսը պատված է բազալտե սալիկներով։

Հետաքրքիր

Փաստեր՝ «Վերածնունդ» հուշահամալիր

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Հուշահամալիրի դարձերեսին փորագրված է հետեւյալ արտահայտությունը․ «Հավերժ փառք հայրենիքի համար զոհված հերոսներին»։
fun-fact2
2000 թվականի մայիսի 28-ին հուշահամալիրի արեւմտյան եզրաթմբում հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի առաջնորդ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը։ Նրա գերեզմանը բազալտե բրգաձեւ կոթող է։
location

Եղանակ - Արագածոտն

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Թռչկանի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ «Վերածնունդ» հուշահամալիր

66d19b175782e_հառ1.png

Հառիճավանք Վանական Համալիր

17 Կմ

6887627756aa0-image-590x500-2025-07-28t154335445.jpg

Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի

29 Կմ

6687b22cade21_Արագած1.png

Արագած Լեռ

43 Կմ

66ea85c03134e_bnu.png

Ձիթողցոնց տուն-թանգարան

47 Կմ

one-ik

Կապ

Կապ