Ձիթողցոնց տուն-թանգարան

location

Մարզ

Շիրակ

location

Հեռավորությունը Երևանից

119.5 Կմ

location

Տեսակ

Թանգարան

Գյումրիում ամենագրավիչ եւ ամենաշատ այցելվող թանգարանն այսօր ժամանակին եղել է գյումրեցի հարուստ վաճառականի տուն։ Թանգարանը հին առանձնատուն է՝ բաղկացած մի քանի տներից։ Այն իր մեջ ամփոփում է ե՛ւ Գյումրիի պատմությունը, ե՛ւ ամենօրյա կյանքը, ինչպես նաեւ տեղական մշակույթն ու քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունները: Այս տան պատմությունը սկիզբ է առնում 1872 թվականից, երբ Արեւմտյան Հայաստանի Ձիթող գյուղից Ալեքսանդրապոլ տեղափոխված չորս եղբայրներից մեկը՝ Պետրոս Ձիթողցյանը, կառուցեց այս տունը։ Տունը կառուցվել է Շիրակի կարմիր տուֆից։ Ճարտարապետը տունը կառուցել է թեքության վրա՝ արեւելյան հատվածում ստանալով մեկ հարկանի, իսկ արեւմտյանում երկու հարկանի կառույց։ 1984 թվականին տունը վերածվել է թանգարանի՝ ստանալով «Գյումրու քաղաքային կենցաղի եւ ազգային ճարտարապետության թանգարան» անվանումը։ Թանգարանը բաժանված է երկու հիմնական սրահի։ Առաջին սրահում ներկայացված են Ձիթողցյանների ընտանեկան կյանքի տարրերը՝ նրանց սենյակների կահույքը, Իտալիայից բերված դաշնամուրը, իսկ կահույքի մյուս մասը՝ Ռուսաստանից ու Եվրոպայից։ Ցուցադրության մեջ շեշտադրված է տեղի վարպետների աշխատանքը՝ ներկայացված են գորգեր, ձեռագործ իրեր եւ ժամանակակից արվեստի նմուշներ։ Երկրորդ սրահում կարելի է տեսնել 19-րդ դարի հին Գյումրիի լուսանկարները, Ալեքսանդրապոլի հին քարտեզները։ Սրահի պատն աչքի է ընկնում հետաքրքիր բանալիներով ստեղծված ձեւավորմամբ, իսկ ներսում տեղադրված է հին քաղաքի մանրակերտ դիորաման։

Հետաքրքիր

Փաստեր՝ Ձիթողցոնց տուն-թանգարան

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Խորհրդային տարիներին առանձնատունը ծառայել է հանրային նպատակների եւ մոտ կես դար՝ մինչեւ 1980-ականները, այն դարձել էր ավելի քան 20 ընտանիքի համար բնակության վայր։
fun-fact2
Շենքը չի տուժել 1926 եւ 1988 թվականների ավերիչ երկրաշարժերից։
location

Եղանակ - Շիրակ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ձիթողցոնց տուն-թանգարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Ձիթողցոնց տուն-թանգարան

66d9cb8e11174_ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ2.png

Ասլամազյան Քույրեր Պատկերասերահ

1 Կմ

6888ae472fd94-image-590x500-2025-07-29t151838952.jpg

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան

1 Կմ

66d9c2c5a6356_ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ.png

Ավետիք Իսահակյանի Տուն Թանգարան

1 Կմ

66e96189709e5_66.png

Հովհաննես Շիրազի Տուն-Թանգարան

1 Կմ

one-ik

Կապ

Կապ