Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
Մարզ
Արագածոտն
Հեռավորությունը Երևանից
55.5 Կմ
Տեսակ
Վանք/եկեղեցի
4-րդ դարում կառուցված Սբ. Խաչ եկեղեցին գտնվում է Ապարան քաղաքի կենտրոնում։ Վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության այս նշանավոր հուշարձանը ոչ միայն վկայություն է առ այն, որ այս տարածաշրջանում հայ քրիստոնյաներն ապրել են վաղնջական ժամանակներից, այլեւ եզակի կանգուն եւ գործող հոգեւոր տաճար է, որը թույլ է տալիս տեսնել, թե հայկական եկեղեցիներն ինչպիսին են եղել քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուն հաջորդած տարիներին: Եկեղեցական համալիրը կոչվում է նաեւ Քասաղի բազիլիկ։ Ենթադրվում է, որ 4-5-րդ դարերում այն եղել է Արշակունիների ապարանքի արքունի աղոթատեղին: Համալիրի մեջ մտել են գլխավոր եւ հնագույն Սբ. Խաչ եկեղեցին, հետագայում կառուցված սյունասրահը եւ միանավ բազիլիկ եկեղեցին: Հուշարձանը կառուցված է սեւ, մոխրագույն խոշոր չափերի տուֆ քարով: Եկեղեցու արեւմտյան եւ հարավային ճակատների շքամուտքերի բարավորների զարդաքանդակային հորինվածքները վաղ միջնադարյան հայկական քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից են։ 1980-1990 թվականներին համալիրի Սբ. Խաչ եկեղեցին՝ կից ավանդատնով, ամբողջովին նորոգվել է եւ 1996 թվականից դարձել գործող եկեղեցի:
Հետաքրքիր
Փաստեր՝ Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի

Փաստեր


Եղանակ - Արագածոտն
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սուրբ Խաչ եկեղեցի տաճար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից: