Կարապի Լիճ

location

Մարզ

Երևան

location

Հեռավորությունը Երևանից

2.1 Կմ

location

Տեսակ

լիճ

1960-ական թվականներին Երեւան քաղաքի շոգ բնակլիմայական պայմանները մեղմելու համար սկսեցին կառուցել արհեստական ջրային տարածքներ, որոնցից առաջինը Կարապի լիճն էր՝ ստեղծված 1963 թվականին ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի նախագծով: Լիճն այս անվանումը ստացել է ի պատիվ Պ. Ի. Չայկովսկու հայտնի «Կարապի լիճ» բալետի: Խորհրդային տարիներին լճում բնակվում էին սպիտակ եւ սև կարապներ, որոնք 90-ականների սկզբում վերացան։ Կարապի լիճը գտնվում է Թումանյան եւ Տերյան փողոցների հատման անկյունում՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա զբոսայգում:

Հետաքրքիր

Փաստեր՝ Կարապի Լիճ

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
1965 թվականին լճի մոտ տեղադրվել է «Մեղեդի» քանդակը, որի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է։ 2003 թվականին տեղադրվել է նշանավոր երգահան Առնո Բաբաջանյանի հուշարձանը, որի հեղինակներն են՝ ճարտարապետ Լևոն Իգիթյանն ու քանդակագործ Դավիթ Բեջանյանը:
fun-fact2
Կարապի լիճը Սեւանա լճի փոքրացված տարբերակն է, որը նաեւ կղզի ունի՝ կամրջակով արահետին միանալու հնարավորությամբ:
fun-fact3
2005 թվականից սկսած ձմռանը լիճը վերածվում է սահադաշտի:"
location

Եղանակ - Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կարապի լիճ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Կարապի Լիճ

66f92f1d6403b-eb.png

Էրեբունի Ամրոց

0 Կմ

668be0b63f411_Հրապարակ2.png

Հանրապետության Հրապարակ

1 Կմ

66fb8d6e13b59-kentron.png

Հյուսիսային Պողոտա

1 Կմ

67bc57ce6aa25-martiros2.webp

Մարտիրոս Սարյանի Այգի

1 Կմ

Կարապի Լիճ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik

Կապ

Կապ