Հանրապետության Հրապարակ

  • 668be0b63f411_Հրապարակ2.png
  • 668be0b63700a_Հրապ3.png
  • 668be0b63f444_Հրապարակ1.png
location

Մարզ

Երևան

location

Հեռավորությունը Երևանից

2 Կմ

location

Տեսակ

Հուշարձան/Հուշահամալիր

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

Հետաքրքիր

Փաստեր՝ Հանրապետության Հրապարակ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Հրապարակի կենտրոնում քարե նախշերով հսկայական խճանկար է, որը վերեւից նայելիս հայկական գորգ է հիշեցնում։
fun-fact 2
Հանրապետության հրապարակի գեղարվեստական կերպարը ստեղծելու վրա մեծ ազդեցություն է ունեցել Կառավարական առաջին տան ճարտարապետությունը, որը որոշել է նաեւ մյուս ծավալների համամասնությունները, շենքերի բարձրությունների հարաբերակցությունը:
fun-fact 3
Հանրապետության հրապարակում՝ թանգարանների շենքի դիմաց է գտնվում «Յոթնաղբյուր» ցայտաղբյուրը, որը կառուցվել է 1965 թվականին՝ ճարտարապետ Սպարտակ Կնտեխցյանի նախագծով: 2010 թվականին այն վերանորոգել է քանդակագործ Նուռը: Այն ավելին է քան ուղղակի ցայտաղբյուր, քանի որ ներկայանում է որպես արեւային ժամացույց եւս, իսկ կենտրոնական հատվածում կողմնացույցն է, որը ցույց է տալիս հյուսիսը, հարավը, արեւելքը, արեւմուտքը:
fun-fact 4
Խոյակների, քիվի, բացվածքների եւ այլ տարրերի նախագծման մեջ օգտագործվել են ազգային ճարտարապետության մոտիվները (Տեկոր, Դվին, Զվարթնոց, Թալին):"
location

Եղանակ - Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հանրապետության հրապարակ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Հանրապետության Հրապարակ

66faa340ead93-aboo.png

Աբովյան Փողոց

1 Կմ

66fd3f1340442-cyva.png

Հաղթանակի Կամուրջ

1 Կմ

66e9153f95d39_gallery1.png

Ազգային պատկերասրահ

1 Կմ

6722040e3e1ac-ryy.png

Հայաստանի Պատմության Թանգարան

1 Կմ

Հանրապետության Հրապարակ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik

Կապ

Կապ