Հատիս լեռը հատուկ այն զբոսաշրջիկների համար է, ովքեր ցանկանում են իրենց ճանապարհորդությունը լցնել անմոռանալի տպավորություններով և բնության շքեղ տեսարաններով: Լեռն ունի հրաբխային ծագում: Հատիս լեռան բարձրությունը կազմում է 2528 մ: Այս բնության հրաշալիքի հետ կապված բազմաթիվ ավանդազրույցներ կան: Հատիս լեռը անվանում են նաև Շամիրամ: Այս անվանումը պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով: Խորհրդանշում է Արա գեղեցիկ և Շամիրամ ավանդապատումի իրական ակունքները: Լեռան գագաթին կարելի է տեսնել գետնափոր մի խուց, որին լեռնագնացները Հատիսի քարարնձավ են անվանում:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Հատիս լեռ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Հատիս լեռան աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հատիս լեռ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Լեռան Հատիս, Հադիս անվանումները մեկնությունների տեղիք են տալիս: Կա տեսակետ, որի համաձայն Հատիսի հիմքում ընկած է փռյուգիական բնության, մեռնող և հարություն առնող աստծո՝ Ատտիսի անունը, որն իր դիցաբանական գործառույթներով համապատասխանում է Արային:
Ըստ այլ ավանդության՝ լեռան Հադիս անվանումը համապատասխանում է Հադեսին, որը հունական դիցաբանության մեջ համարվում է ստորգետնյա աշխարհի և մեռյալների թագավորության տիրակալը. այս պարագայում Արայի հետ առնչությունը պայմանավորված է նրանում, որ վերջինս, լինելով մեռնող և հարություն առնող աստված, պարբերաբար հայտնվում է մեռյալների թագավորությունում: Հատիս լեռը խորհրդանշում է Արայի անդրշիրիմյան կյանքը:
ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐ
37 կմ
ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ
49.7 կմ
ԳԵՂԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
55.9 կմ