Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ

Դեղձնուտի վանք

  • ՄարզՏավուշ
  • Հեռավորությունը Երևանից163.3 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Տավուշ

Վայրի մասին

Հայ արվեստի պատմության մեջ պատվավոր տեղ գրավող Դեղձնուտի վանքը գտնվում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9 կմ հարավ-արեւմուտք։ 13-րդ դարում հիմնադրված Դեղձնուտի վանքը պատմական Հայաստանի նշանավոր հոգեւոր եւ մշակութային կենտրոններից է՝ իր ճարտարապետական ձեւերի կատարելությամբ, արտաքին հարդարանքի եւ զարդաքանդակների ճարտարությամբ։ Դեղձնուտի վանքը հիմնադրել է Առաքել վարդապետը, ում գերեզմանը գտնվում է եկեղեցու նախագավթում։ Հին ձեռագրերը վկայում են, որ վանքը եղել է նաեւ գրչության կենտրոն Առաքել վարդապետի շնորհիվ։ Կարելի է ենթադրել, որ Դեղձնուտը հետագա դարերում եւս շարունակել է լինել կարեւր հոգեւոր ու գրչության կենտրոն։ Դեղձնուտի վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից եւ փոքր եկեղեցուց։ Գլխավոր եկեղեցու դռան բարավորի վրա փորագրված է խաչ, որը զարդարված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով։ Վանքի շրջակայքում պահպանվել են նաեւ մատուռը, գերեզմանատունը եւ համանուն գյուղատեղիի մնացորդներ։

Հետաքրքիր

Փաստեր՝ Դեղձնուտի վանք

  1. Մի հոյակերտ խաչքար կա գլխավոր եկեղեցու մուտքի հյուսիսային կողմում, որը, ընկնելով պատվանդանից, կոտրվել է ու բաժանվել մի քանի բեկորի։ Խաչքարի հեղինակները Պողոս եւ Քաղաք վարպետներն են: 1948 թվականին հնագետները, բեկորները իրար միացնելով, վերծանել են խաչքարի արձանագրության մեծ մասը, եւ պարզել է, որ այն կանգնեցվել է վանքի շինարարության ժամանակ։ Այսինքն այս արձանագրության շնորհիվ մենք հստակ իմանում ենք, որ վանքը կառուցվել է 1250-70-ականներին, եւ որ վանքի գլխավոր եկեղեցին, գավիթն ու խաչքարը կառուցել է Առաքել վարդապետը:

  2. Պատմական գերեզմանոցը տարածված է մատուռի շուրջբոլորը, որտեղ գտնվել են բազմաթիվ տապանաքարեր եւ խաչքարերի պատվանդաններ, սակայն խաչքարերը չեն պահպանվել:"

Եղանակ՝ Տավուշ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Դեղձնուտի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Դեղձնուտի վանք

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Դեղձնուտի վանքը։

Դեղձնուտի վանքը գտնվում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9 կմ հարավ-արևմուտք։ Վանքի շրջակայքում պահպանվել են նաև մատուռը, գերեզմանատունը և համանուն գյուղատեղիի մնացորդներ։

Ե՞րբ և ո՞վ է կառուցել Դեղձնուտի վանքը։

Վանքը 13-րդ դարում հիմնադրել է Առաքել վարդապետը, ում գերեզմանը գտնվում է եկեղեցու նախագավթում։ Խաչքարի արձանագրության շնորհիվ հայտնի է, որ վանքը կառուցվել է 1250–1270-ական թվականներին։

Ինչի՞ց է բաղկացած վանական համալիրը։

Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և փոքր եկեղեցուց։ Գլխավոր եկեղեցու դռան բարավորին փորագրված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով զարդարված խաչ։

Ի՞նչ է հայտնի Դեղձնուտի խաչքարի մասին։

Գլխավոր եկեղեցու մուտքի հյուսիսային կողմի հոյակերտ խաչքարը, որի հեղինակներն են Պողոս և Քաղաք վարպետները, ընկել է պատվանդանից, կոտրվել ու բաժանվել մի քանի բեկորի։ 1948 թվականին հնագետները միացրել են բեկորները և վերծանել արձանագրության մեծ մասը։

Ինչո՞վ էր կարևոր Դեղձնուտը։

Դեղձնուտը պատմական Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր՝ իր ճարտարապետական ձևերի կատարելությամբ և զարդաքանդակների ճարտարությամբ։ Հին ձեռագրերը վկայում են, որ Առաքել վարդապետի շնորհիվ վանքը եղել է նաև գրչության կենտրոն։

Տավուշ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Deghdznut Monastery, Acharkut, Tavush Province, Armenia

Տավուշ

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Դեղձնուտի վանք

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Դեղձնուտի վանք, Հայաստան
1 / 3 · Դեղձնուտի վանք