Հայաստանի տեսարժան վայրերը Երևան

Օղակաձև այգի

  • ՄարզԵրևան
  • Հեռավորությունը Երևանից1.8 կմ
  • ՏեսակԱյգի

Երևան

Վայրի մասին

Երեւան քաղաքի կառուցումը Թամանյանը փորձեց կատարել հենց այս օղակի շուրջ, որը հետագայում Օղակաձեւ այգի պիտի կոչվեր։ Այգու նախագիծը կյանքի կոչվեց 1960-ականներին։ Հսկայածավալ ծառատունկ իրականացվեց ու տարածքը հարստացավ կարեւոր հուշարձաններով. երեւանցիները գոհ էին։ 1964 թվականին կառուցվեց «Առագաստ» սրճարան-նավը (Պոպլավոկը), որտեղ մարդիկ գալիս էին ոչ թե սնվելու, այլ զրուցելու համար: Ավանդույթ կար՝ Պոպլավոկ եկող յուրաքանչյուր ոք իր հետ մի լուր պետք է բերեր: Այգու հատակագիծը տարիների ընթացքում կորցրեց օղակի ձևը, իսկ 2005 թվականին վերանվանվեց «Երիտասարդության զբոսայգու»:

Հետաքրքիր

Փաստեր՝ Օղակաձև այգի

  1. Ի սկզբանե, թամանյանական նախագիծը նախատեսել էր 1200 հա տարածք այգու կառուցման համար, սակայն կառուցման փուլում այն էապես կրճատվեց մինչեւ 1.6 հա։

  2. Ըստ Թամանյանի 1924 թվականի նախնական հատակագծի՝ այգին պիտի երիզեր ողջ Փոքր Կենտրոնը։

  3. Թամանյանը Երեւանը ցանկանում էր դարձնել քաղաք-այգի: Շենքերը կարող էին լինել միայն 3-4 հարկանի, փողոցները՝ նեղլիկ, իսկ վարչական տարածքները միմյանցից առանձնանային հստակ ընդգծված կանաչ գոտիներով։ "

Եղանակ՝ Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Օղակաձև այգի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Օղակաձև այգի

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Օղակաձև այգին։

Դա այն օղակն է, որի շուրջ Թամանյանը փորձեց կառուցել Երևանը։ Թամանյանի 1924 թվականի նախնական հատակագծով այգին պիտի երիզեր ողջ Փոքր Կենտրոնը։

Ե՞րբ է ստեղծվել Օղակաձև այգին։

Այգու նախագիծը կյանքի կոչվեց 1960-ականներին։ Իրականացվեց հսկայածավալ ծառատունկ, և տարածքը հարստացավ կարևոր հուշարձաններով։

Ի՞նչ էր Պոպլավոկը։

Պոպլավոկը 1964 թվականին կառուցված «Առագաստ» սրճարան-նավն է, որտեղ մարդիկ գալիս էին ոչ թե սնվելու, այլ զրուցելու։ Ավանդույթ կար՝ Պոպլավոկ եկող յուրաքանչյուր ոք իր հետ մի լուր պետք է բերեր։

Որքա՞ն տարածք էր ի սկզբանե նախատեսված այգու համար։

Թամանյանի նախագիծը այգու համար նախատեսել էր 1200 հա, սակայն կառուցման փուլում տարածքը կրճատվեց մինչև 1,6 հա։ Տարիների ընթացքում այգու հատակագիծը կորցրեց նաև օղակի ձևը։

Օղակաձև այգին ունի՞ այլ անվանում։

Այո, 2005 թվականին այգին վերանվանվեց «Երիտասարդության զբոսայգի»։

Երևան

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Circular Park, Yerevan, Armenia

Երևան

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Օղակաձև այգի

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Օղակաձև այգի, Հայաստան
1 / 3 · Օղակաձև այգի