Սկիզբ | : | 05.08.18 07:30 |
Ավարտ | : | 05.08.18 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
ONE WAY TOUR-ը հրավիրում է միանալու այս ԲԱՑԱՌԻԿ տուրին դեպի Տավուշի մարզ՝ բացահայտելու նրա ամենագեղեցիկ անկյուններից ևս մի քանիսը:
— ՍՐՎԵՂԻ ՎԱՆՔ, որը հնուց հռչակվել է իր բուժիչ, հրաշագործ հատկություններով, հեռավոր վայրերից բժշկելու հույսով այստեղ են բերել զանազան հիվանդություններով տառապողների:
— ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ: Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։
— ԱՂԱՎՆԱՎԱՆՔ, Անապատ Սբ Աստվածածինը (12-13 դդ.), հայտնի նաև Աղնաբաթի վանք անունով, գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կարմրածառ ծառատեսակով։
Սպասվում է քայլարշավ տուրի ընթացքում՝ Սրվեղի վանք հասնելու համար երկկողմանի ուղղությունը- 5 կմ., Աղավնավանք հասնելու համար- 1.5 կմ.:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ