Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կմ հարավարևմուտք, սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր: Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Ունեցել է նաև ձիթհանք – վանքապատկան կառույց է, գտնվում է վանքի պարսպից դուրս, արևմտյան կողմում: Մնացել են միայն ավերակ հիմնապատերը:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Սրվեղի վանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Սրվեղի վանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սրվեղի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վանքի շրջակայքում կա միջնադարյան գերեզմանատուն:
ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ
28 կմ
ՏԱՎՈՒՇԻ ԲԵՐԴ / ՑԼԻԿ ԱՄՐԱՄԻ ԱՄՐՈՑ
42 կմ
ԿԱՊՏԱՎԱՆՔ
52 կմ