Տավուշի մարզում գտնվող Նոր Վարագավանքը (12-13-րդ դդ) հիմնադրել են Նոր Բերդի Դավիթ իշխանը (Սբ.Անապատ եկեղեցին, տոհմական տապանատունը) և նրա որդի Վասակ 2-րդը (Սբ.Աստվածածին եկեղեցին): Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունը ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վանքի մոտ կան խաչքարեր, որոնցից ամենամեծը 1620 թվականին կերտել է Վարդանը։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Նոր Վարագավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Նոր Վարագավանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Նոր Վարագավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը։
Վարագա Սուրբ Խաչի մասունքն այժմ պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, և ամեն տարի նույն օրը Մայր Աթոռի Սրբարանից այն մեծ հանդիսությամբ տեղափոխվում է Նոր վարագավանք, ներկայացվում հավատացյալներին` երկրպագության և համբուրելու համար:
Կա մի ավանդազրույց վանքի շինարարի օգնականի և շինարարության համար ձորից ջուր բերող որբ աղջկա մասին: Օգնականը սիրում էր աղջկան, նրանց սերը փոխադարձ էր: Ավա՜ղ, մարեց սերը մայրամուտի հետ: Աղջիկը, չդիմանալով վանականների հալածանքներին և անեծքներին, անհետացավ: Տղան, գտնելով աղջկա անշունչ մարմինը, Նոր Վարագավանքի հարավային մասում սիրահարների համար կառուցեց փոքրիկ մի մատուռ. այն ցայսօր կանգուն է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
28 կմ
ԿԱՊՏԱՎԱՆՔ
32 կմ
ՏԱՎՈՒՇԻ ԲԵՐԴ / ՑԼԻԿ ԱՄՐԱՄԻ ԱՄՐՈՑ
28 կմ