Սկիզբ | : | 28.05.19 09:00 |
Ավարտ | : | 28.05.19 17:00 |
Գինը՝ | 4.000AMD |
Առաջարկում ենք այս անգամ մասնակցել մեր բացառիկ տուրին դեպի Արմավիրի մարզ՝ նշելու մեր հաղթանակը պատմականորն նշանակալի Սարդարապատում և Մուսա լեռում:Այսպիսով նախատեսվում է այցելել՝
1. ՍԱՐԴԱՐԱՊԱՏի հուշահամալիր, որը յուրահատուկ ճարտարապետական հուշարձան է նվիրված Սարդարապատի հերոսամարտին: Համալիրի տարածքում գործում է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»:
2. ԱՐՄԱՎԻՐԻ ՀՆԱՎԱՅՐ
3. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ, որը նվիրված է Մուսա լեռան հերոսամարտին, կառուցվել է Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ։ Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը։ Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ