Սկիզբ | : | 28.05.20 08:00 |
Ավարտ | : | 28.05.20 22:00 |
Գինը՝ | 5.500AMD |
Քայլարշավ Դեպի Նժդեհի ուխտատեղի և Սպիտակավոր
— Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը հայկական վանքային համալիր է, որը գտնվում է Վայոց ձոր մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն ֆելզիտից, որը պատճառ է դարձել այն կոչելու «Սպիտակավոր»։
— Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ, սպարապետ Գարեգին Նժդեհի գերեզմանը։ 1989 թ. տեղադրվել են բազալտե տապանաքարն ու կարմիր տուֆե խաչքարը, որի վրա գրված է․«Սեփական ուժերով ինքնապաշտպանվելու անընդունակ ժողովուրդները պատժվում են մահվամբ», իսկ ներքևում, ինչպես Նժդեհն էր ցանկացել, ավելացված է․«Այստեղ հանգչում է Նա, որ գործեց իբրև կենդանի սուր»։
Փաստորեն, բացի իր պատմական, կառուցողական եւ գեղագիտական հատկանիշներից, եկեղեցին հայտնի է նաև որպես «Նժդեհյան ուխտատեղի»։
*Քայլարշավի երկարությունը մոտ 15 կմ է:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ