Վայոց Ձորի մարզում է գտնվում միջնադարյան Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանքը: Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, զանգակատնից, գավթից և շրջապատող ամրոցապատերից։ Հարուստ և առանձնահատուկ է նաև եկեղեցու արտաքին զարդարանքը, որը ընդհանրություններ ունի Նորավանքի հետ։ Ենթադրվում է, որ այս 2 վանքերը կառուցվել են նույն վարպետի /վարպետների/ կողմից։ Եկեղեցու մուտքի բարավորը զարդարված է Աստվածամոր բարձրաքանդակով, որը հայկական միջնադարյան քանդակագործության հայտնի նմուշներից է։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Սպիտակավոր Սբ. Աստվածածին անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Սպիտակավոր Սբ. Աստվածածնի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սպիտակավոր Սբ. Աստվածածին տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վանքի մոտ գտնվում է հայ մեծագույն զորավարի՝ Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հունիսի 17-ին՝ տապանաքարի տեղադրման օրը, հայերը գալիս են աշխարհի տարբեր անկյուններից և ուխտագնացության են մեկնում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:
Հնում Արկազիի Սուրբ Խաչ, Սպիտակավոր, և Թանադե վանքերը իրար լուրեր էին փոխանցում և միմյանց հետ հաղորդակցվում կրակի լույսերի ազդանշաններով։
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
10 կմ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
13 կմ
ՍՄԲԱՏԱԲԵՐԴ
22 կմ