Եղեգնաձորի պատկերասրահը հիմնադրվել է 1978 թվականին։ Պատկերասրահում տարբեր տարիների կազմակերպվել են հայ և արտասահմանյան նկարիչների աշխատանքների ցուցադրություններ։ Պատկերասրահում ներկայացված են Անատոլի Պապյանի, Վլադիմիր Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Մանուկ Ղրդյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Հենրիկ Սիրավյանի, Զաքար Խաչատրյանի, Ա. Խանզատյանի և ուրիշների աշխատանքները։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Եղեգնաձորի պատկերասրահ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Եղեգնաձորի պատկերասրահի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Եղեգնաձորի պատկերասրահ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վերանորոգումից հետո մասնաճյուղի վերաբացումը համընկել է XIII դարի վերջ XIV դարի I կեսերի գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի (1260-1333/1339 թթ.) ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ, և պատկերասրահում ցուցադրվել է նաև Մոմիկի և իր ժամանակակիցների աշխատանքները։
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
3 կմ
ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ
10 կմ
ԱՐԿԱԶԻ ՎԱՆՔ
13 կմ