Պատմիչները հիշատակում են Թանահատի (Թանադեհի վանքը) 8-րդ դ.-ից։ Վանքի գլխավոր եկեղեցին` Սբ. Ստեփանոսը, կառուցվել է 1273-1279 թթ: Այն ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ` ուղղանկյուն: Հարավային պատին քանդակված է Պռոշյանների զինանշանը` արծիվ, ճանկերում` գառ։ Հուշարձանին հյուսիսից կից է Սբ. Նշան միանավ եկեղեցին` կառուցված 13-րդ դ.։ Ուշագրավ է մուտքի բարավորի որսի տեսարան պատկերող բարձրարվեստ հարթաքանդակը։ 1970 թ. վանքի հարավարևմտյան կողմում պեղումներով բացվել են զույգ ավանդատներով միանավ եկեղեցի, աշխարհիկ շենքեր և 13-14-րդ դդ. բազմաթիվ տապանաքարեր, իսկ արևմտյան կողմում` քառակուսի հատակագծով գավիթ։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Թանահատի վանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Թանահատի վանք աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Թանահատի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Համաձայն Ստ. Օրբելյանի հաղորդած տեղեկությունների, դեռևս 8-րդ դարում` 735թ., վանքին մոտիկ Մոզան ավանում սպանվում է իր ժամանակի նշանավոր մտավորական Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսը, որին թաղում են Թանահատի վանքում:
Հեթանոսական շրջանում այստեղ մեհյան է եղել, իսկ վաղ քրիստոնեական շրջանում այն վերածվել է խստակրոն հոգևորական մենաստանի:
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
8 կմ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
13 կմ
ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
25 կմ