Սկիզբ | : | 07.07.19 08:00 |
Ավարտ | : | 07.07.19 21:00 |
Գինը՝ | 6.000AMD |
ԲԱՑԱՌԱԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՀՆԵՎԱՆՔ, ԱՐՋԱՀՈՎԻՏԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ԿՈՒՐԹԱՆԻ ՍԲ.ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Տուրի շրջանակներում կքայլենք Հնեվանք, որը գտնվում է Լոռվա մարզի Կուրթան գյուղից արևելք՝ Ձորագետի աջ ափին։
Թմբուկի վրա եղած արձանագրության համաձայն, եկեղեցին 1144թ.-ին վերանորոգել է Սմբատ Օրբելյանը։ XII-XIIIդդ. Հնեվանքը եղել է քաղկեդոնական։
Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող արձանագրության, կառուցվել է 1186-1206թթ.-ին։
Կայցելենք Սբ. Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Լոռվա մարզի Կուրթան գյուղի հարավ-արևմուտքում։ Այն կառուցվել է 6-րդ դարում։
Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի 5-րդ դարերի ճարտարապետական ձևերից դեպի 7-րդ դարի «դասական» ձևերը։
Հաջոր կանգառը կլինի վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ փոքրածավալ միախորան եկեղեցիների շարքում առանձնացող Արջահովիտի (Արջովիտ) Ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում է գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ կառուցված VI դ. առաջին կեսում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տուրն ունի քայլարշավային հատված՝ մոտ 5 կմ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1.գիդի ծառայություն
2.տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ