Հնեվանքը տեղակայված է Լոռվա մարզում՝ Կուրթան գյուղից արևելք՝ Ձորագետի աջ ափին։ Եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ: Ասում են, որ այն վերականգնվել է 12-րդ դարում: Սակայն, դատելով եկեղեցու ճարտարապետությունից, այն կառուցվել է 7-րդ դ։ Այժմյան կիսաավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Վերջերս եկեղեցին վերանորոգվել է։ Համալիրից մոտ 50 մ. դեպի արևելք գտնվում են մեծաչափ երկհարկանի շինության մնացորդներ, որն ունի մեծ թվով դռներ և պատուհաններ: Ամենայն հավանականությամբ այս շինությունը ծառայել է որպես վանքի միաբանության կացարան:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Հնեվանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Հնեվանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հնեվանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154 թ.-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Կառուցված է բաց դեղնավում ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով: Ծածկերը թեթևացնելու համար դրանցում տեղադրվել են կավե խոշոր կճուճներ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
17 կմ
ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
17 կմ
ՕՁՈՒՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
20 կմ