Սկիզբ | : | 10.10.21 09:00 |
Ավարտ | : | 10.10.21 19:00 |
Գինը՝ | 5.500AMD |
7.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Հատուկ քայլարշավը գնահատողների համար մեկնում ենք Գոշավանք—Գոշի լիճ:
Գոշավանքից սկսում ենք մեր ուրախ քայլարշավի առաջին մասը: Պատմական տեղեկություններ ստանալով Գոշավանքի մասին (կայցելենք նաև Գոշի գերեզման), սկսում ենք քայլարշավի երկրորդ հետաքրքիր մասը դեպի Գոշի լիճ, որը իր գույներով և գեղեցկությամբ չի զիջում Պարզ լճին:
Տուրի շրջանակներում կայցելենք Հին Դիլիջան և Հաղարծին:
Երեկոյան` վերադարձ Երևան:
Նաև տեղեկացնում ենք, որ քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 5 կմ:
Չենք մոռանում լինել հարմար կոշիկներով և հագուստով, վերցնում ենք ջուր և սնունդ:
Ու ամենակարևորը՝ բարձր տրամադրությամբ ենք գալիս:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ