Սկիզբ | : | 21.09.19 07:00 |
Ավարտ | : | 22.09.19 22:00 |
Գինը՝ | 22.500AMD |
*Տուրը անգլերենով և ռուսերենով արժե 26.500 դրամ:Սեպտեմբերի 21-ին Հայաստանի և Արցախի լավագույն գինեգործները հավաքվելու են Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող Մելիքական Ապարանքի տարածքում՝ տոնելու աշնան ամենավառ իրադարձությունը՝ Արցախյան Գինու Փառատոնը: Հյուրերին սպասվում է գինու տոնավաճառ, արվեստի և արհեստի ցուցադրություն, անմոռանալի մշակութային ծրագիր ու համերգ: Արցախյան գինու փառատոնը հրաշալի առիթ է բերքահավաքի սկիզբն ու ամռան հրաժեշտը տոնելու համար:
Գինու տոնավաճառը բաց է լինելու առավոտյան ժամը 10։00-ից, իսկ մշակույթային ու համերգային ծրագիրը կսկսի ժամը 15։00-ից։
Արցախյան գինու փառատոնի մուտքը ազատ է։
Գինու համտեսի համար օգտագործվելու են միայն ապակե բաժակներ, որոնք կարելի է ձեռք բերել փառատոնի տարածքից՝ վարձակալության կամ գնման եղանակով։ Գինու բաժակի արժեքն է 2000 դրամ, բաժակը վերադաձնելու դեպքում՝ 1000 դրամ:
Տուրի երթուղին է.1 օր
— Մասնակցություն արցախյան գինու փառատոնին
— Ստեփանակերտ2 օր
— Ստեփանակերտի քաղաքային շուկա
— Շուշի, հաղթանակի տանկ
— Ջդրդուզ
— Զոնտիկներ
— Կանաչ Ժամ
— Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
— Վերադարձ Երևան
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3․ գիշերակաց
4․ նախաճաշ
ՎԻՊ ՓԱԹԵԹ - 33.000 դրամ - "ՊԱՐԿ ԱՐՑԱԽ" կամ այլ նմանատիպ հյուրանոց,
ՄԻՋԻՆ ՓԱԹԵԹ - 25.000 դրամ - "ԿԱՇՏԱՆ" հյուրանոց
ՍՏԱՆԴԱՐՏ ՓԱԹԵԹ - 22.500 դրամ - "ԱԽԹԱՄԱՐ" կամ այլ նմանատիպ հյուրանոց,
Հ.Գ. Խումբը 12 անձից քիչ լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր արժեքին կավելանա 5.000 դրամ:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ