wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՐ ԴԵՊԻ ԳԱՌՆԱՀՈՎԻՏ, ՄԱՍՏԱՐԱ, ԴԱՇՏԱԴԵՄ, ԱՐՈՒՃ

      Սկիզբ:04.08.19 08:00
      Ավարտ:04.08.19 21:30
      Գինը՝6.000AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ԲԱՑԱՌԻԿ ՏՈՒՐ ԴԵՊԻ ԳԱՌՆԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂ, որտեղ ONE WAY TOUR տուրիստականը կոչ է անում միանալու մեզ՝ նվիրելու գյուղի փոքրիկներին ԲԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ ❤

      Նախատեսում ենք երեխաներին նվիրել ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ՝ ուսումնական տարվան ընդառաջ: Իսկ տուրի շրջանակներում կայցելենք՝

      Դաշտադեմի ամրոցը, որ հայտնի է Հայաստան այցելող զբոսաշրջիկների շրջանում լի է առեղծվածներով: Բերդը գտնում է համանուն գյուղում: Անվանումը մեկնաբանվում է ինչպես ՛՛դաշտի դիմաց՛՛: Հիմնադրման հստակ տարեթիվն անհայտ է: Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է VII-X դդ: Հատուկ ուշադրության է արժանի գտնված XII դ. մետաղադրամը:

      Արուճի տաճար, որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմեռանն այստեղ կանգառ են ունենում արքունի բանակը ։ Հետագայում, է VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր, որ իր կնոջ հետ կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:

      Մաստարայի սբ. Հովհաննես եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարսպով: Ըստ շինության հվ. և արմ. ճակատների արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը: Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին աչքի է ընկնում ներսի տարածության միասնությամբ և ընդարձակությամբ, ծավալների ներդաշնակությամբ, ողջ կերպարի վեհությամբ: Համաձայն միջնադարյան ճարտարապետության կանոններին, եկեղեցու պատերը գրեթե զրկված են որևէ հարդարանքից:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1. գիդի ծառայություն

      2. տրասնպորտ

      Արուճի տաճար Մաստարայի սբ. Հովհաննես եկեղեցի Դաշտադեմի ամրոց Մաստարայի սբ. Հովհաննես եկեղեցի Դաշտադեմի ամրոց Արուճի տաճար Մաստարայի սբ. Հովհաննես եկեղեցի Արուճի տաճար Դաշտադեմի ամրոց

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝

      ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:

      Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Սինոփսիս
        SYNOPSYS
        Ծրագրային ապահովման ընկերություն
      • varks.am
        Varks.am
        Վարկային կազմակերպություն
      • GMP
        G M P
        Դեղագործական ընկերություն
      • Ռոսգոսստրախ Արմենիա
        Ռոսգոսստրախ Արմենիա
        Ապահովագրական ընկերություն
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Թիմ Տելեկոմ Արմենիա
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ