Դաշտադեմ ամրոցը, որը կոչվում է նաև Քաղենիի ամրոց, խոշոր համալիր է, որը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար)։ Առաջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1961 թվականին՝ վերաշարվել և ամրացվել է ամրոցապարսպի փլուզված հատվածը: 1989-1990 թթ. ամրոցի տարածքում կատարվել են պեղումներ, որի արդյունքում բացվել են պարիսպների հյուսիսային հատվածը, միջնաբերդի և հյուսիսային պարսպի միջև եղած տարածքը:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Դաշտադեմի ամրոց անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Դաշտադեմի ամրոցի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Դաշտադեմի ամրոց տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Քրիստափոր եկեղեցին։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև է, թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։
Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։
ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
15 կմ
ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ
40 կմ
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
56 կմ