Սկիզբ | : | 12.07.20 10:00 |
Ավարտ | : | 12.07.20 16:30 |
Գինը՝ | 4.500AMD |
ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
— Արուճի տաճար, որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմեռանն այստեղ կանգառ են ունենում արքունի բանակը ։ Հետագայում, է VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր, որ իր կնոջ հետ կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:
— Մաստարայի սբ. Հովհաննես եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ինքնատիպ և ամենակատարյալ եկեղեցական կառույցներից է: Ունի քառախորան, գմբեթավոր քառակուսի տիպի հորինվածք: Միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարսպով: Ըստ շինության հվ. և արմ. ճակատների արձանագրությունների՝ VII դ. կառուցել է Գրիգորաս վանականը: Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին աչքի է ընկնում ներսի տարածության միասնությամբ և ընդարձակությամբ, ծավալների ներդաշնակությամբ, ողջ կերպարի վեհությամբ: Համաձայն միջնադարյան ճարտարապետության կանոններին, եկեղեցու պատերը գրեթե զրկված են որևէ հարդարանքից:
— Դաշտադեմի ամրոցը, որ հայտնի է Հայաստան այցելող զբոսաշրջիկների շրջանում լի է առեղծվածներով: Բերդը գտնում է համանուն գյուղում: Անվանումը մեկնաբանվում է ինչպես ՛՛դաշտի դիմաց՛՛: Հիմնադրման հստակ տարեթիվն անհայտ է: Ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է VII-X դդ: Հատուկ ուշադրության է արժանի գտնված XII դ. մետաղադրամը:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ