Երևան քաղաքային տուր, Արարատ կոնյակի գործարան, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հանրապետության հրապարակ

Երևան

Երևանից մասնավոր 3-4 ժամյա քաղաքային տուր՝ Արարատ կոնյակի գործարան, Հաղթանակի զբոսայգի, Ծիծեռնակաբերդ և Հանրապետության հրապարակ։

կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողությունը 3-4 ժամ։

Շրջայց քաղաքով, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք գլխավոր փողոցներով, կտեսնեք հիմնական շենքերը:

Երթուղի

1 Կանգառ 1 Արարատ կոնյակի գործարան

Արարատի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թվականին Ներսես Թաիրյանի կողմից եւ մինչ օրս էլ շարունակում է իր անխափան գործունեությունը: 1900 թվականին գործարանի ստեղծած կոնյակի առաջին բաղադրատոմսը Ֆրանսիայում կայացած ցուցահանդեսում շահում է Գրան Պրի։ Բարձր որակական հատկանիշների շնորհիվ թույլատրվում է շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում։ Արարատ կոնյակի գործարանը զարգացնում է կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները եւ համային տարբեր նախասիրությունները: Հնարավոր է այցելել գործարան եւ անձամբ տեսնել ու ծանոթանալ Արարատ կոնյակի գործարանի պատմությանը, շրջայց կատարել թանգարանում եւ համտեսել ամենահարուստ համն ունեցող կոնյակները։

Արարատ կոնյակի գործարան Արարատ կոնյակի գործարան Արարատ կոնյակի գործարան
2 Կանգառ 2 Հաղթանակի զբոսայգի

Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի բացումը՝ Իոսիֆ Ստալինի հուշարձանով (բարձրությունը՝ 17 մ), որի պատճառով էլ երեւանցիները համալիրը, այգին եւ թաղամասն այսօր էլ անվանում են Մոնումենտ: Այգու վերակառուցման եւ հուշահամալիրի ստեղծման նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 1962 թ. Ստալինի արձանն ապամոնտաժվել է, իսկ տարիներ անց պատվանդանի վրա տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը (բարձրությունը՝ 22 մ)՝ որպես հայ կնոջ հավաքական կերպար։

Հաղթանակի զբոսայգի Հաղթանակի զբոսայգի
3 Կանգառ 3 Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

"20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայաջնջման ծրագրին: 1967 թվականից սկսած՝ Հուշահամալիրը դարձել է Երեւանի ճարտարապետական համայնապատկերի անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի:

Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից`
- Հուշապատ,
- Հավերժության տաճար՝ անմար կրակով,
- «Վերածնված Հայաստան» հուշասյուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։

12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր։"

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
4 Կանգառ 4 Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

Հանրապետության հրապարակ Հանրապետության հրապարակ Հանրապետության հրապարակ

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Արարատ կոնյակի գործարան 2Հաղթանակի զբոսայգի 3Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 4Հանրապետության հրապարակ

Հանրաճանաչ ուղղություններ