Խոր Վիրապ, Էջմիածին, Մայր Տաճար, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Զվարթնոց տաճար
Անհատական մեկօրյա տուր Երևանից դեպի Խոր Վիրապ, Մայր Տաճար, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե և Զվարթնոց։ Տևողությունը՝ 6-7 ժամ։
Տուրի մասին
Տևողություն 6-7 ժամ։
Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված: Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգեւոր կենտրոն եւ գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե եւ սբ.Գայանե եկեղեցիներ եւ 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով եւ պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ եւ համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։
Երթուղի
1 Կանգառ 1 Խոր Վիրապ
"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։"
2 Կանգառ 2 Էջմիածնի Մայր տաճար
"Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարեւոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան եւ այլն։"
3 Կանգառ 3 Սուրբ Գայանե եկեղեցի
Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին եւ 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։
4 Կանգառ 4 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետեւից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։
5 Կանգառ 5 Զվարթնոցի տաճար
Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգեւոր, մշակութային եւ ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, եւ օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլեւս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչեւ ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձեւը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։
Ի՞նչ է ներառված
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը քանի՞ ժամ է տևում։
Տուրը տևում է մոտ 6-7 ժամ, այսինքն՝ կես օր։ Գիշերակաց նախատեսված չէ։
Տուրն ամեն օր կա՞, թե պետք է առանձին պատվիրել։
Այս տուրը մասնավոր է և իրականացվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած ամսաթվով։ Մանրամասների համար պետք է կապ հաստատել օպերատորի հետ։
Մեկնարկի ճշգրիտ ժամը ո՞րն է։
Մեկնարկի ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի մոտ ամրագրման պահին։
Վերջի ժամը նախապես հայտնի՞ է։
Վերջի ճշգրիտ ժամը նշված չէ, բայց ընդհանուր տևողությունը 6-7 ժամ է։ Ավելի ճիշտ ժամանակը պետք է ճշտել օպերատորի հետ։
Ո՞ր վայրերն ենք այցելելու այս տուրի ընթացքում։
Ծրագրում ներառված են Խոր Վիրապը, Էջմիածնի Մայր Տաճարը, Սուրբ Գայանե եկեղեցին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և Զվարթնոցի տաճարի ավերակները։ Բոլոր այս վայրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ են։
Խոր Վիրապը այս տուրում ներառվա՞ծ է։
Այո, Խոր Վիրապը ծրագրի առաջին կանգառն է։ Այն տուրի հիմնական պատմական և հոգևոր կետերից մեկն է։
Էջմիածնի սրբավայրերը բոլո՞րն են այցելվում մեկ տուրի ընթացքում։
Այո, այս տուրի շրջանակում նախատեսված են Մայր Տաճարը, Սուրբ Գայանեն և Սուրբ Հռիփսիմեն։ Ծրագրում կա նաև Զվարթնոցը։
Տրանսպորտը ինչպիսի՞ն է լինելու։
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Սա ընկերության ընդհանուր փոխադրամիջոցն է տուրերի համար։
Ձմռանը մեքենան ջեռուցվո՞ւմ է։
Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Կարող եք հանգիստ մասնակցել նաև ցուրտ եղանակին։
Տրանսպորտում Wi‑Fi կա՞։
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։ Եթե կապն կարևոր է, ավելի լավ է ապավինել ձեր բջջային օպերատորին։
Գիդը ո՞ր լեզուներով է խոսում։
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդը տեղացի՞ է և լավ գիտի՞ այս վայրերի պատմությունը։
Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։ Այս տուրը հատկապես հետաքրքիր է միջնադարյան ճարտարապետությամբ և պատմությամբ հետաքրքրվողների համար։
Հարցեր ունե՞ք?