Հատուկ առաջարկ
Ծակքարի լիճ, Լիճքի ջրվեժներ, Մեղրի
Կարծիքներ
Սկիզբ | Ավարտ: 07:00 | 22:00
Տևողություն:2 օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Արկածներով լի ու փորձառու քայլարշավի սիրահարների համար պատրաստել ենք յուրահատուկ ուղղություն՝ Լիճքի հմայիչ ջրվեժներից մինչև բարձրադիր Ծակքարի լիճ։
Առաջին օրը կայցելենք Լիճք գյուղ, որտեղից կքայլենք դեպի Լիճքի ջրվեժներ (6 կմ), ապա Մեղրի՝ վայելելու Արաքս գետի հեքիաթային մայրամուտը։
Երկրորդ օրը, առավոտյան շուտ կուղևորվենք դեպի Մեղրու լեռնանցք և կսկսենք մեր երկար ու գրավիչ քայլարշավը դեպի Ծակքարի լիճ (16 կմ, 800 մ հարաբերական բարձրություն, 3272 մ)։
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ՝
- Քայլարշավի ընդհանուր երկարությունն է 22 կմ ( 1 օր - 6կմ, 2րդ օր - 16կմ )
- Քայլարշավը նախատեսված է բացառապես փորձառու մասնակիցների համար։
- Բոլոր մասնակիցները պետք է լինեն քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրեն պաշտպանիչ գլխարկ և ակնոց, ունենան անհրաժեշտ սնունդ, ջուր, փոխնորդ կոշիկներ և արևապաշտպան քսուք։
Ներառված է
Ներառված չէ