Վերելք Խուստուփ | 2 օր

Տաթև

2-օրյա խմբային արշավ Երևանից դեպի Խուստուփ՝ Տաթև, Կապան, ճամբար և լուսաբաց գագաթին։ Քայլարշավ՝ 12 կմ, սկսած 33000 դրամից։

07:00 – 22:00 · 2 օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Խուստուփը կրում է Սյունյաց աշխարհի խրոխտ դիմագիծը և ունի 3201 մ բացարձակ բարձրություն

Երկօրյա տուրի շրջանակներում կբացահայտենք Սյունյաց աշխարհի ամենագեղեցիկ վայրերն ու կդիմավորենք լուսաբացը Խուստուփի գագաթին։

Երթուղի

Օր 1

1 Կանգառ 1 Տաթևի դիտակետ
2 Կանգառ 2 Վահանավանք
3 Կանգառ 3 Կապանից ամենագնացներով դեպի վրանատեղի

Կապան քաղաքից արդեն մեր ճանապարհը կշարունակենք ամենագնաց մեքենաներով և կհասնենք վրանատեղի։ Վրանները նախատեսված են 2 անձի համար և ունեն սանհանգույց։ Վրաններում կա նաև քնապարկ և կարիմատ(դոշակ)։

Օր 2

4 Կանգառ 1 Առավոտյան վերելք դեպի Խուստուփ
5 Կանգառ 2 Նժդեհյան ուխտատեղի

Ի՞նչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Վրանային գիշերակաց
  • Ամենագնաց մեքենաների վճար
  • Շշալցված ջուր
  • Սնունդ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 07:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը քանի՞ օր է տևում, գիշերակաց կա՞։

Սա 2-օրյա տուր է և ներառում է գիշերակաց։ Խուստուփի գագաթին նախատեսված է արևածագի դիմավորում։

Մեկնումը ժամը քանիսի՞ն է։

Տուրի մեկնարկը ժամը 07:00-ին է։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։

Տուրը ե՞րբ է ավարտվում։

Տուրի ավարտի նախատեսված ժամը 22:00-ն է։ Քանի որ սա 2-օրյա ծրագիր է, ավարտը երկրորդ օրվա երեկոյան է։

Այս տուրը կոնկրետ օրերի՞ն է լինում, թե կարելի՞ է պատվիրել ուզածս ամսաթվով։

Տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ անհատական ամսաթվով։ Մանրամասների համար պետք է կապ հաստատել օպերատորի հետ։

Խումբայի՞ն տուր է, թե անհատական։

Սա խմբային տուր է։ Ամսաթիվը կազմակերպվում է ըստ պահանջի։

Ինչպիսի՞ տրանսպորտով է իրականացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Կարո՞ղ եմ նախապես տեղ ամրագրել ավտոբուսում։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդերը տեղացի՞ են, տարածքը լա՞վ գիտեն։

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Մեկ մեծահասակի համար այս տուրի արժեքը որքա՞ն է։

Տուրի արժեքը մեկ մեծահասակ տեղացի մասնակցի համար 33000 AMD (հայկական դրամ) է։ Օտարերկրացիների գնի համար խնդրում ենք ճշտել օպերատորից։

Երեխայի համար զեղչ կա՞ այս 2-օրյա տուրին։

Գիշերակացով տուրերի համար գործում է հետևյալ պայմանը՝ 0-3 տարեկան անվճար (առանց տեղ), 3-5 տարեկան 5000 դրամ զեղչ յուրաքանչյուր գիշերվա համար, 5+ տարեկան լրիվ արժեք։

Սպասարկված զբոսաշրջիկներ 2+

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տաթևի դիտակետ 2Վահանավանք 3Կապանից ամենագնացներով դեպի վրանատեղի 4Առավոտյան վերելք դեպի Խուստուփ 5Նժդեհյան ուխտատեղի

Հանրաճանաչ ուղղություններ