Անիի ավերակներ, Երերույքի տաճար, Դաշտադեմի ամրոց, Թալինի Կաթողիկե եկեղեցի

Գյումրի

Խմբային տուր Երևանից դեպի Անիի ավերակներ, Երերույքի տաճար, Դաշտադեմի ամրոց և Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ պատմական հարուստ երթուղով։

08:00 – 20:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Պատմական հետքերով մեր տուրը կմեկնարկենք Արագածոտնի մարզից՝ այցելելով Թալինի Կաթողիկե եկեղեցի, ապա Դաշտադեմի ամրոց, որից հետո կուղևորվենք Շիրակի մարզ՝ տեսնելու Երերույքի տաճարը և մեր գլխավոր նպատակակետ Անիի ավերակները։

Անիի ավերակները տեսնելու համար կանցնենք ՀՀ պետական սահմանը՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերի ուղեկցությամբ, և չեզոք գոտուց կկարողանանք հիանալ «Հազար ու մի եկեղեցիների քաղաք»-ի համայնապատկերով։

Երթուղի

1 Կանգառ 1 Երերույքի տաճար ու քարանձավներ

Երերույքի տաճարը կառուցվել է 4-6-րդ դարերում։ Այն կիսավեր է, եռանավ և բազիլիկ տիպի։ Տաճարի ճարտարապետի անունը հայտնի չէ։ Հատկանշական է, որ ըստ որոշ աղբյուրների՝ Երերույքի քարանձավները համարվում են Անիի քարանձավների շարունակությունը։

Երերույքի տաճար ու քարանձավներ Երերույքի տաճար ու քարանձավներ՝ լուսանկար 2 Երերույքի տաճար ու քարանձավներ՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։

Դաշտադեմի ամրոց Դաշտադեմի ամրոց՝ լուսանկար 2 Դաշտադեմի ամրոց՝ լուսանկար 3
3 Կանգառ 3 Թալինի Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցի, եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի հյուսիսարևելյան եզրամասում։ Բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուօրինակ զուգորդական նմուշ է։

Թալինի Կաթողիկե եկեղեցի Թալինի Կաթողիկե եկեղեցի՝ լուսանկար 2
4 Կանգառ 4 Անիի ավերակներ

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք, որը ներկայումս գտնվում է հայ-թուրքական շփման գծի անմիջապես կողքին՝ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում, Հայաստանի Շիրակի մարզի Նորշեն և Անիավան գյուղերի դիմաց։ Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։

Անիի ավերակներ Անիի ավերակներ՝ լուսանկար 2 Անիի ավերակներ՝ լուսանկար 3 Անիի ավերակներ՝ լուսանկար 4

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Գյումրի
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Սպասարկված զբոսաշրջիկներ 1+

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Երերույքի տաճար ու քարանձավներ 2Դաշտադեմի ամրոց 3Թալինի Կաթողիկե եկեղեցի 4Անիի ավերակներ

Հանրաճանաչ ուղղություններ