Ծաղկաձոր, Սևան
Խմբային տուր Երևանից դեպի Սևան, Սևանավանք, Ծաղկաձոր և Կեչառիս․ լճային տեսարաններ, բնություն ու հանգիստ մեկ օրում։
Տուրի մասին
Ծաղկաձորը հայտնի է իր զարմանալի բնությամբ և լեռնային սպորտի հնարավորություններով։ Սա իդեալական վայր է զբոսանքի և չմուշկներով սահելու համար։ Սևանը` Հայաստանի ամենամեծ լիճը, հայտնի է իր մաքուր ջրով և հիասքանչ տեսարաններով: Իդեալական է լողի, ձկնորսության և տեղական ուտեստներ համտեսելու համար:
Երթուղի
1 Կանգառ 1 Սևանա լիճ
Առաջինն ուր կայցելենք Սեւանա լիճն է՝ Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։
2 Կանգառ 2 Սևանավանք
Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։
3 Կանգառ 3 Ծաղկաձոր
Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է ե'ւ տեղացիների, ե'ւ զբոսաշրջիկների համար։ Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։
- Ճոպանուղու տոմս (3,500 AMD)
4 Կանգառ 4 Կեչառիս վանական համալիր
Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Շշալցված ջուր
- Ծաղկաձորի ճոպանուղու մուտքավճարը - 3500 AMD
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?