Տաթև, Խնձորեսկ, Շաքիի Ջրվեժ, Արենի

Տաթև, Արենի, Խնձորեսկ

Բացահայտեք Հարավային Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը մեկ անմոռանալի տուրի ընթացքում՝ Տաթևի վանք, Խնձորեսկի քարանձավային գյուղ, Շաքիի ջրվեժ և Արենիի գինու տարածաշրջան։

07:00 – 21:30 · ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի մարզ, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։

«Տաթևեր» ճոպանուղին ըստ ցանկության է և ներառված չէ տուրի արժեքի մեջ։ Խմբային տուրի ծրագրով հնարավոր է օգտվել միայն միակողմանի տոմսից: Երկկողմանի տոմսը տուրի շրջանակում հասանելի չէ։

Երթուղի

1 Կանգառ 1 ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության և պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթևի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաև համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն։

ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
  • Ճոպանուղու միակողմանի տոմս (6,500 AMD)
  • Ճոպանուղու երկկողմանի տոմս (9,000 AMD)
2 Կանգառ 2 ԽՆՁՈՐԵՍԿ

Վայր, որտեղ դուք կտեսնեք ժայռերի կուտակում և դժվարությամբ կհավատաք, որ այդտեղ եղել են բնակելի թաղամասեր, իսկ Խնձորեսկի բնակչությունը հասնում էր 10-15 հազարի դեռ նախորդ դարի սկզբին։ Մարդիկ ժայռափոր տներում ապրում էին մինչև 1950-ական թվականները։ Լինելով պատմական նշանակության գյուղ` Խնձորեսկը հաճախ է հիշատակվում ազգային պայքարի էջերում: Այստեղ է նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը, որն ազատագրական շարժման ղեկավարներից էր 18-րդ դարում։ Քարանձավե գյուղի ամբողջականությունը լրացնում է կիրճի վրա կառուցված ճոճվող կամուրջը՝ մինչև 63 մետր բարձրությամբ և 160 մետր երկարությամբ։ Ի դեպ, անվանումը ևս կապված է կիրճի խորության հետ, որն ի սկզբանե եղել է Խորձորեսկում։

ԽՆՁՈՐԵՍԿ ԽՆՁՈՐԵՍԿ ԽՆՁՈՐԵՍԿ
3 Կանգառ 3 ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։

ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
4 Կանգառ 4 ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաև մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

Ինչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Գինու Համտես
  • Շշալցված ջուր
  • Սնունդ
  • Տաթևեր ճոպանուղի (միակողմանի տոմս) - 6500 դր

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 07:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ 2ԽՆՁՈՐԵՍԿ 3ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ 4ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

Հանրաճանաչ ուղղություններ