Աստեղի շքերթ Բյուրականում
Մասնակցեք «Աստղերի շքերթ Բյուրականում» տուրին և այցելեք Բյուրականի աստղադիտարան՝ Երևանից տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությամբ։
Սկիզբ | Ավարտ: 20:00 | 00:00
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ :կանոնավոր
Խմբի քանակը:12+
Լեզու :Հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Հրավիրում ենք մասնակցելու երեկոյան տուրի դեպի Բյուրականի հայտնի աստղադիտարան, որը Հայաստանի կարևորագույն գիտական կենտրոններից մեկն է։ Այս ուղևորությունը հիանալի հնարավորություն է մի քանի ժամով կտրվելու քաղաքի լույսերից ու աղմուկից և երեկոն անցկացնելու Արագածոտնի մարզի խաղաղ միջավայրում։ Այցի ընթացքում մասնակիցները կծանոթանան աստղադիտարանի պատմությանն ու գործունեությանը և, բնական պայմանների բարենպաստ լինելու դեպքում, հնարավորություն կունենան մասնագիտական սարքավորումների միջոցով դիտելու գիշերային երկինքը։
❗Խնդրում ենք հաշվի առնել, որ երկնային մարմինների տեսանելիությունը և աստղադիտակով հստակ պատկեր ստանալը ուղղակիորեն կախված են բնական գործոններից, այդ թվում՝ եղանակային պայմաններից, ամպամածությունից ու Լուսնի դիրքից, ինչը հնարավոր չէ կանխատեսել կամ վերահսկել 100%-ով։