Ամանորը Վրաստանում 2027 | Iveria Inn 4*
Ամանորյա խմբային տուր դեպի Վրաստան՝ Թբիլիսի, Սիղնաղի, Մցխեթա, գալա ընթրիք և ազատ ժամանակ։ Սկսած 100 000 դրամից։
Տուրի մասին
Դիմավորի՜ր Ամանորը Վրաստանում։
ՆԱԽԱՎԱՃԱՌՔ - յուրաքանչյուր անձի համար ցանկացած փաթեթից գործում են հետևյալ զեղչերը՝
մինչև 15.10 | -25.000 դրամ,
Ամբողջական փաթեթի (4 գիշեր հյուրանոց+գալա ընթրիք) ձեռքբերման դեպքում կստանաք ՆՎԵՐ Gino Aqua Water Park-ի տոմսեր:
Առանց ուղևորափոխադրման միանալու դեպքում կարող եք ամրագրել հետևյալ ամսաթվերով՝
30.12.2026-03.01.2027
31.12.2026-04.01.2027
Iveria Inn հյուրանոցը հիանալի ընտրություն է այն հյուրերի համար, ովքեր հարմարավետություն են ակնկալում դռնից անցնելու պահից: Թեթև և հաճելի դիզայնը, հասանելի դիրքը, բարեհամբույր սպասարկումը երաշխավորում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանցում:
Հյուրանոցը գտնվում է Ներքին գործերի նախարարության շենքի հարևանությամբ և մետրոյի Վարկեթիլի կայարանից 500 մետր հեռավորության վրա։ Հյուրանոցից կարելի է մետրոյով հասնել մինչև «Ազատության հրապարակ» կայարանը, որի կողքին գտնվում է Ռուսթավելի պողոտան՝ բազմաթիվ սրճարաններով և ռեստորաններով:
Փաթեթի արժեքը 1 անձի համար՝ ըստ սենյակի տեսակի՝
1 տեղանոց սենյակ - 162.000 դրամ,
2 տեղանոց սենյակ - 132.000 դրամ,
3 տեղանոց սենյակ - 125.000 դրամ,
հավեյլալ մահճակալ սենյակում - 110.000 դրամ։
0-5 տարեկան 1 երեխա - անվճար (առանձին տեղ չի հատկացվում)
Հյուրանոցում առկա են՝
- Անվճար ավտոկայանատեղի
- WiFi հյուրանոցի ամբողջ տարածքում
- Մաքրման ծառայություն (լվացքատուն և արդուկի սենյակ — վճարովի)
- Կենտրոնական ջեռուցում
- Ռեստորան
- Բար
Հյուրանոցի բոլոր համարներում առկա են՝
- Օդորակիչ
- Սառնարան
- Հեռուստացույց
- Վարսահարդարիչ
- Հիգիենայի պարագաներ
Մուտք հյուրանոցներ - 15:00
Ելք հյուրանոցներից - 12:00
Փաթեթ առանց գալա ընթրիքի` -25.000 դրամ
ՏՈՒՐԻ ԾՐԱԳԻՐ`
Երկկողմանի ուղևորափոխադրում + տուրեր` հայախոս զբոսավարի ծառայությամբ (31-04.01/ 5 օր / 4 գիշեր)` +25.000 դրամ
0-5 տարեկան 1 երեխա - անվճար (առանձին տեղ չի հատկացվում)
5-10 տարեկան երեխա - 10% զեղչ
ՏՈՒՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
* 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագիրը կարող է փոփոխվել՝ միայն ըստ օրերի հերթականության:
* 31.12-ին մեկնարկի ժամը կարող է փոփոխվել՝ հյուրանոցից և սահմանային հերթերից կախված:
* Մեքենայում ցանկալի նստատեղերը նախապես չեն ամրագրվում:
* Տրանսպորտային միջոցում ցանկացած տեսակի սննդի, ոգելից խմիչքի, թեյի, սուրճի, այլ ըմպելիքների
(բացառությամբ՝ ջուր), ծխախոտային արտադրանքների օգտագործումը խստիվ արգելվում է:
* Մինչև հյուրանոցների մուտքը Թբիլիսի հասնելու դեպքում մասնակիցներին տրամադրվում է ազատ ժամանակ:
* Ռեստորանից հյուրանոց և հյուրանոցից ռեստորան ուղևորափոխադրումը [ֆիքսված ժամերի] ներառված է տուրի արժեքում:
* Ռեստորանից հյուրանոց ավելի վաղ կամ ուշ վերադառնալու դեպքում ուղևորափոխադրում չի ապահովվում:
* Քաղաքային տուրերի ընթացքում շրջելու ենք հիմնականում ոտքով:
* Մուտքավճարների և այլ ծախսերի համար անհրաժեշտ է ունենալ վրացական լարի
(1 GEL~150 AMD) [հայ-վրացական սահմանին գործում է դրամի փոխանակման կետ]:
* Սահմանին «Դյութի ֆրի» առևտրի կենտրոններից գնումներ կատարելու համար ժամանակ չի հատկացվում:
* Հայ-վրացական սահմանին ցանկացած անձնագրային և/կամ այլ փաստաթղթային
խնդրի դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել 15-30 րոպեից ավել։
* Անձնագրում ելքի կնիքի առկայությունը պարտադիր է սահմանն անցնելու համար։
* Սահմանային հերթերն ընկերության կողմից վերահսկելի չեն:
Տոնի՛ր Ամանորը մեր կողմից ընտրված Թբիլիսիի ռեստորաններում, որոնք առանձնանում են իրենց բարձրակարգ
սպասարկմամբ և համեղ խոհանոցով: Գալա ընթրիքի համար նախատեսված են Թբիլիսիի հետևյալ ամենամեծ ու շքեղ ռեստորանները՝ Monopoly և Era Hall:
ՃԱՇԱՑԱՆԿ
Տաք ուտեստներ՝
- Խոզի խորոված
- Ձկան խորոված (սաղմոն)
- Իմերեթական խաչապուրի
- Իմերեթական կուպատի
- Սունկ
- Բլինչիկ
Աղցաններ՝
- Հավի մսով աղցան
- Փխալի
- Ընկույզով սմբուկ
- Սացիվի
Նախուտեստ՝
- Մսի տեսականի
- Պանրի տեսականի
- Լոլիկ, վարունգ, կանաչի
- Ձիթապտուղ
- Տապակած խոզ
- Նադուխի (կաթնաշոռ) սուլուգունի պանրի մեջ
- Մարինացված սաղմոն կարմիր ձկնկիթով
- Թխեմալի (սոուս)
- Հաց
Աղանդեր՝
- Թխվածքներ
- Մրգի տեսականի
- Կոզինախ (ընկուզեղեն մեղրի մեջ)
- Փելամուշի
Խմիչք՝
- Վրացական լիմոնադ
- Կոկա-կոլա
- Հանքային ջուր
- Շամպայն
- Գինի
- Օղի
- Թեյ
- Սուրճ
- Ջուր
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
• Տոնական սեղաններ՝ հագեցած հայկական և վրացական ճաշատեսակներով
• Հայկական և վրացական շոու ծրագիր
• Հայ հանդիսավար
• Ձմեռ պապ
• Կենդանի երաժշտություն
• Նվերներ փոքրիկների համար
• DJ
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
• Ճաշացանկից դուրս այլ պատվերների արժեքները
ԿԱՐԵՎՈՐ Է
• Տևողություն - 22:00-02:30:
• Գալաընթրիքին ռեստորաններն ամրագրված են միայն ONE WAY Tour-ի հյուրերի համար:
• Ռեստորաններում սեղանները նախատեսված են 10-20 անձի համար:
• Ռեստորանի ընտրությունը կատարվում է մեր կողմից՝ կախված ամրագրված հյուրանոցից:
• Հավելյալ սննդի և խմիչքի մուտքը ռեստորանային համալիր արգելվում է։
• Ռեստորանային համալիրների,սեղան/նստատեղի, ընտրությունը կատարվում է ընկերության կողմից և փոփոխման ենթակա չէ։
• Բոլոր ռեստորաններում ճաշացանկը նույնն է
Երթուղի
օր 1
1 Կանգառ 1 Մեկնում, տոնական գալա ընթրիք
Մեկնում Երևանից
Ժամանում հյուրանոց
Տոնական գալա ընթրիք բարձրակարգ ռեստորանում
[22:00-02:30]
օր 2
2 Կանգառ 1 Թբիլիսի
Նախաճաշ հյուրանոցում
Քաղաքային շրջայց Թբիլիսիում. Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոն, Ծմինդա Սամեբա,
Նոր Էջմիածին եկեղեցի, Մետեխիի հրապարակ, Սբ. Գևորգ եկեղեցի, Ծծմբային բաղնիքների թաղամաս,
Շարդենի փողոց, Խաղաղության կամուրջ, ճոպանուղիով՝ Նարիկալա ամրոց և այլն:
Ճոպանուղու արժեքը — 5 լարի~800 դրամ
Ազատ ժամանակ
օր 3
3 Կանգառ 1 Gino Paradise Aqua Park
Թբիլիսիի ամենամեծ և ամենահանրաճանաչ ջրային զվարճանքի կենտրոնը՝ Gino Paradise Aqua Park-ը, առաջարկում է լայն ընտրանի․ բազմազան սահիչներ, ալիքային լողավազան, հանգստի գոտիներ, շոգեբաղնիք և երեխաների համար հատուկ տարածքներ։ Սա իդեալական վայր է ինչպես ընտանիքների, այնպես էլ ընկերական խմբերի համար։ Աշխատանքային ժամերը․ ամեն օր՝ 10։00 – 22։00։ Մուտքը գործելու է ամբողջ օրը միայն հայ այցելուների համար։
օր 4
4 Կանգառ 1 Սիղնաղի
Նախաճաշ հյուրանոցում — Բոդբեի մենաստան — Սիղնաղիի բերդապարիսպներ — Ոտքով շրջայց քաղաքում — Գիշերակաց Թբիլիսիում
օր 5
5 Կանգառ 1 Մցխեթա, վերադարձ
Նախաճաշ հյուրանոցում — Վրաստանի պատմության հուշարձան — Ջվարի — Մցխեթա — Սվետիցխովելի վանական համալիր - Վերադարձ Երևան
Ինչ է ներառված
- հյուրանոց (5 օր / 4 գիշեր)
- Նախաճաշ
- Ամանորյա գալա ընթրիք՝ բարձրակարգ ռեստորանում
- հայկական և վրացական շոու ծրագիր
- հայ հանդիսավար
- Դիջեյ
- Ճանապարհորդական ապահովագրություն
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?