Բեռնատարային արշավ Ռապի լիճ
Միացեք Ռապի լիճ բեռնատարային խմբային արշավին Երևանից․ ճանապարհի մի մասը բեռնատարով, մոտ 5 կմ քայլարշավ և անմոռանալի բնություն։
Տուրի մասին
Ժամանակն է խենթությունների։ Շտապի՛ր միանալ բեռնատարային այս բացառիկ արշավին։
Ճանապարհի մի հատվածը կանցնենք բեռնատարով ինչն էլ արշավային այս տուրը կդարձնի էլ ավելի հետաքրքիր և հիշարժան:
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 8 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
Երթուղի
1 Կանգառ 1 Ռապի լիճ
Կուղևորվենք տեսնելու Արագածի բարձրալեռնային լճերից մեկը՝ Ռապի լիճը։ Ռապի լիճ
տանող ճանապարհն անցնում է Արագածի ալպիական գոտով։ Այնուհետև ոտքով կշարունակենք ճանապարհը դեպի չքնաղ Աստղկան լիճ, որտեղ կվայելենք զով եղանակն ու բնության հրաշալի տեսարանները:
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Բեռնատարի ծառայություն
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?