Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի

Խոր Վիրապ, Տաթև, Նորավանք

Անհատական մեկօրյա տուր Երևանից՝ Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք և «Տաթևեր» ճոպանուղի։ Տևողությունը՝ 14-15 ժամ։

ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողություն 14-15 ժամ։

Մեր զբոսաշրջային խումբն այցելելու է Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "

Երթուղի

1 Կանգառ 1 Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։"

Խոր Վիրապ Խոր Վիրապ Խոր Վիրապ
2 Կանգառ 2 Նորավանք

"Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։"

Նորավանք Նորավանք Նորավանք
3 Կանգառ 3 Տաթև

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։

Տաթև Տաթև Տաթև

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Խոր Վիրապ 2Նորավանք 3Տաթև

Հանրաճանաչ ուղղություններ