Ձիավարություն Այրուձի հեծյալ ակումբում

հատուկ

Ձիավարություն Այրուձի հեծյալ ակումբում՝ Երևանից։ Այց Սուրբ Գևորգ, Հովհաննավանք, Սաղմոսավանք և 2 պտույտ ձիավարություն ուղեկցորդով։

09:00 – 16:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Հատուկ տուրի շրջանակներում առաջարկում ենք ծանոթանալ Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների մի մասին և զգալ ձիավարելու հաճույքը՝ «Այրուձի» հեծյալ ակումբում:

Հ.Գ. Տուրի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա 2 պտույտ ձիավարելու. թույլատրվում է ձիավարել միայն ուղեկցորդի օգնությամբ:

Երթուղի

1 Կանգառ 1 Սբ․ Գևորգ եկեղեցի

Մեր առաջին կանգառը կլինի Մուղնիում, որտեղ կայցելենք Սբ. Գևորգ եկեղեցի:

2 Կանգառ 2 Հովհաննավանք

Այս հոյակերտ վանական համալիրն իր չափերի շնորհիվ համարվում է միջնադարյան եզակի պատմական հուշարձան։

3 Կանգառ 3 Սաղմոսավանք

Տուրի շրջանակներում կայցելենք նաև Քասախ գետի բարձրադիր հատվածում գտնվող Սաղմոսավանք։ 13-րդ դարում թվագրվող կառույցներն այնքան շատ են Հայաստանում։ Այս մեկը Սաղմոսավանքն է։ Անվան մեջ եզակի այս վանական համալիրը միակն է ամբողջ աշխարհում, որն իր անունը ստացել է եկեղեցական երգերից, սաղմոսներից։ Միջնադարյան հայ իշխանական Վաչուտյան տոհմի պտղաբեր շինարարական գործունեության արդյունք այս վանքը ունի երկու եկեղեցիներ, որոնցից մեկը գրատուն է նաեւ եղել։ Հատկապես նշանավոր են գրատունը եւ գավիթը՝ կառուցված բարդ ինժեներական եւ ճարտարապետական լուծումներով։

4 Կանգառ 4 Այրուձի հեծյալ ակումբ

Օրվա մյուս մասը կանցկացնենք Աշտարակի ձիարշավարանում, որտեղ վարժեցնում են ինչպես անգլիական զտարյուն և բուդյոնովյան ցեղատեսակներ, այնպես էլ մեծ ճանաչում ունեցող զտարյուն արաբական ձիեր: Ակումբում կծանոթանանք ձիավարելու կանոններին, կլսենք հետաքրքիր պատմություններ ձիերի մասին, իսկ հետո յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ձիավարելու՝ ուղեկցորդի օգնությամբ։ Այս ամենը կեզրափակենք խարույկով և կրակի մեջ եփված համեղ կարտոֆիլի և գինու հյուրասիրությամբ:

  • Այրուձի հեծյալ ակումբի մուտքավճար (3,000 AMD)

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Այրուձի հեծյալ ակումբի մուտքավճար
  • Խարույկ և գինու հյուրասիրություն
  • Շշալցված ջուր

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը որքա՞ն է տևում։

Տուրը մեկօրյա է։ Մեկնարկը՝ 09:00, ավարտը՝ 16:00։

Տուրն ամեն օր կա՞, թե կոնկրետ օրերով է։

Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ անհատական համաձայնեցված ամսաթվով։ Ամսաթվի համար պետք է կապ հաստատել օպերատորի հետ։

Քանի՞սին պետք է տեղում լինեմ։

Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։ Եթե տուրը սկսվում է 09:00-ին, ցանկալի է լինել տեղում 08:45-ին։

Եթե ուշանամ, կսպասե՞ք ինձ։

Ուշանալու դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել։ Հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին սեփական միջոցներով։

Ինչ տրանսպորտով է իրականացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են։

Ոչ, տեղերը նախապես չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ մի փոքր շուտ, որպեսզի ընտրեք ձեր հարմար տեղը։

Ձմռանը տրանսպորտը տաքացվո՞ւմ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա։ Սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ լինեն, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդը տեղացի՞ է և տեղանքին լավ ծանո՞թ է։

Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են։ Նրանք լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 9 500 AMD է հայախոս գիդով և 13 500 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Երեխաների համար զեղչ կա՞ այս մեկօրյա տուրին։

Այո։ 0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։

Սպասարկված զբոսաշրջիկներ 2+

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Սբ․ Գևորգ եկեղեցի 2Հովհաննավանք 3Սաղմոսավանք 4Այրուձի հեծյալ ակումբ