Գնիշիկի կիրճ, Նորավանք

Նորավանք

Խմբային քայլարշավ Երևանից Վայոց ձորի Գնիշիկի կիրճով՝ մոտ 14 կմ և 420 մ վերելք, ապա այցելություն Նորավանք։

08:00 – 21:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տուրը միջին բարդության է, նախատեսված է քայլարշավային փորձ ունեցողների համար։

Գնում ենք տեսնելու Վայոց ձորի ամենագեղեցիկ կիրճերից մեկը։

Երթուղի

1 Կանգառ 1 Գնիշիկի կիրճ

Քայլարշավը սկսելու ենք Վայոց ձորի Գնիշիկ գյուղից և քայլելու ենք խոր ու տպավորիչ կիրճով, շատ գեղեցիկ տեսարաններ են մեզ սպասվում։Ճանապարհին տեսնելու ենք 13-րդ դարի խաչքարեր։

2 Կանգառ 2 Նորավանք

Քայլարշավը շարունակելու ենք իջնելով ձորը դեպի Նորավանք։ Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Նորավանք
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնենք այս տուրի ընթացքում։

Մենք կտեսնենք Վայոց ձորի ամենագեղեցիկ կիրճերից մեկը՝ Գնիշիկի կիրճը, այնուհետև կայցելենք Նորավանք։

Որքա՞ն է արշավի երկարությունը։

Տուրի ընթացքում կանցնենք մոտ 14 կմ արշավային երթուղի, հարաբերական բարձրությունը՝ 420 մ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 8 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Ի՞նչ հագնել և ի՞նչ վերցնել ինձ հետ։

Խորհուրդ ենք տալիս հագնել արշավային կոշիկներ, հարմարավետ հագուստ և պաշտպանիչ գլխարկ, ինչպես նաև վերցնել արևային ակնոց, տաք վերնահագուստ և ամբողջ օրվա համար բավարար սնունդ ու ջուր։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Տուրը տեղի կունենա 2026-10-31-ին։ Այն սկսվում է 08:00-ին և ավարտվում 21:00-ին։

Որտե՞ղ է հավաքատեղին, և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ․ ուշացողներին խումբը չի սպասում, բայց հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունները և տրանսպորտը։

Ո՞ր լեզվով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով․ եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, այն կարող է անցկացվել երկու լեզվով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից, և ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Տեղերը նախապես չեն ամրագրվում, ուստի եկեք մի փոքր շուտ՝ ձեր տեղն ընտրելու համար։ Տրանսպորտում սովորաբար Wi-Fi չկա, բայց երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։ 0-3 տարեկան երեխաների համար մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Գնիշիկի կիրճ 2Նորավանք

Հանրաճանաչ ուղղություններ