Գարիկը և Սոնան Դիլիջանում | համերգ-տուր
Գարիկ և Սոնա Դիլիջանում՝ համերգ-տուր Երևանից․ Գոշավանք, քայլարշավ դեպի Աղավնավանք, Պարզ լիճ և երեկոյան համերգ։ Սկսած՝ 6500 դրամից։
Տուրի մասին
Համերգ-տուր Դիլիջանում Գարիկի և Սոնայի մասնակցությամբ: Դիլիջանի բնությունը համադրված Գարիկի և Սոնայի հիթային կատարումներով:
Տուրի առաջին կանգառը կլինի Գոշավանքը, այնուհետեև մեզ սպասվում է թեթև քայլարշավ դեպի Աղավնավանք: Պարզ լճում կունենանք ազատ ժամանակ հանգստանալու և բնությունը վայելեու համար:
Օրվա ամենասպաված համերգը կսկվի 20։00-ին:
Կարող եք միանալ մեզ հետևյալ տարբերակներով՝
✔ միայն ՏՈՄՍ
Կանգնելու հատված – 9,000 ֏
Կողային հատված – 13,000 ֏
Առջևի հատված - 15000 ֏
✔ ՏՈՄՍ+ՏՈՒՐ - տոմսի արժեք + 6.500 դրամ:
Երթուղի
1 Կանգառ 1 Գոշավանք
Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգևոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգևորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, եւ առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի։ Վանքը գտնվում է համանուն Գոշ գյուղում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոս վարպետի ձեռքին պատկանող 13-րդ դարի ասեղնագործ խաչքարը։
2 Կանգառ 2 Քայլարշավ դեպի Աղավնավանք
Քայլարշավի ընթացքում կանգ կառնենք Աղավավանքում՝ լեռնային բնության մեջ թաքնված միջնադարյան վանքում։ Այստեղ կհանգստանանք, կվայելենք շրջապատի լռությունն ու կարճ ժամանակ կանցկացնենք վանական համալիրի մոտ։
3 Կանգառ 3 Պարզ լիճ
Պարզ լիճը փոքրիկ անտառներով շրջապատված լեռնային լճակ է, որն ունի 300 մետր երկարություն եւ 100 մետր լայնություն։ Լճի եւ լճին հարակից տարածքում կարելի է զբոսնել, անել քայլարշավ լճի շուրջբոլորը, ինչպես նաեւ օգտվել առաջարկվող ժամանցային զվարճանքներից։
4 Կանգառ 4 Համերգ | Գարիկ և Սոնա
Քայլարշավից հետո մեզ սպասվում է հանգիստ երեկո՝ Գարիկի և Սոնայի կենդանի համերգով։ Հիանալի հնարավորություն է օրը եզրափակելու երաժշտության ու լավ տրամադրության միջավայրում։
Ի՞նչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Համերգի տոմս
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը որքա՞ն է տևում և ե՞րբ է սկսվում։
Տուրը մեկօրյա է։ Մեկնարկը՝ 11:00, ավարտը՝ մոտ 00:30։
Պե՞տք է շուտ գալ մեկնարկից առաջ։
Այո, անհրաժեշտ է ներկայանալ մեկնարկի ժամից 15 րոպե առաջ։ Խորհուրդ ենք տալիս չուշանալ, որպեսզի հանգիստ միանաք խմբին։
Համերգը ե՞րբ է սկսվում։
Համերգը սկսվում է 20:00-ին։ Մինչ այդ նախատեսված են կանգառներ Գոշավանքում, Աղավնավանքում և Պարզ լճում։
Այս տուրը ամեն շաբաթ լինո՞ւմ է, թե միայն հատուկ օրերով։
Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի կամ հատուկ ամսաթվով։ Ամսաթվի համար ճշտեք օպերատորի հետ։
Ո՞ր վայրերն ենք այցելելու այս տուրի ընթացքում։
Ծրագրում ներառված են Գոշավանքը, ապա թեթև քայլարշավ դեպի Աղավնավանք, հետո ազատ ժամանակ Պարզ լճում, իսկ վերջում՝ Դիլիջան և համերգը։
Աղավնավանք տանող հատվածը դժվա՞ր է։
Ծրագրում նշված է թեթև քայլարշավ դեպի Աղավնավանք։ Եթե ցանկանում եք մանրամասներ ճանապարհի դժվարության մասին, խնդրում ենք ճշտել օպերատորի հետ։
Պարզ լճում ազատ ժամանակ լինելո՞ւ է։
Այո, Պարզ լճում նախատեսված է ազատ ժամանակ հանգստանալու և տարածքը վայելելու համար։ Տևողության ճշգրիտ մասը կարող եք ճշտել օպերատորի հետ։
Ինչպիսի՞ տրանսպորտով է իրականացվում տուրը։
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։
Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են։
Ոչ, տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ մի փոքր շուտ, որպեսզի ընտրեք ձեր տեղը։
Տրանսպորտում Wi‑Fi կա՞։
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։
Գիդը ի՞նչ լեզուներով է վարում տուրը։
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդը տեղացի՞ է և ծանո՞թ է տարածաշրջանին։
Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։
Հարցեր ունե՞ք?