Բացահայտեք Սյունիքը․ երկօրյա տուր դեպի Գորիս, Կապան
Բացահայտե՛ք Հայաստանի հարավը այս երկօրյա տուրի ընթացքում, որը կտանի ձեզ Սյունիքի ամենատպավորիչ վայրերով՝ Գորիսից մինչև Կապան։ Ճանապարհորդությունը սկսվում է Երևանից. առաջին կանգառները կլինեն Սյունիքի դարպասները, Շաքիի ջրվեժը և Խնձորեսկի հ...
Տուրի մասին
Բացահայտե՛ք Հայաստանի հարավը այս երկօրյա տուրի ընթացքում, որը կտանի ձեզ Սյունիքի ամենատպավորիչ վայրերով՝ Գորիսից մինչև Կապան։
Ճանապարհորդությունը սկսվում է Երևանից. առաջին կանգառները կլինեն Սյունիքի դարպասները, Շաքիի ջրվեժը և Խնձորեսկի հին քարանձավային գյուղն ու ճոճվող կամուրջը։ Գորիսի համայնապատկերային տեսարաններն ու ինքնատիպ փողոցները բացահայտելուց հետո նախատեսվում է գիշերակաց հյուրանոցում և ազատ ժամանակ։ Տուրի երկրորդ օրը կայցելեք Հալիձորի դիտակետ, Տաթևի վանական համալիր և Սվարանցի դիտակետ, որից հետո ուղղությունը կլինի դեպի Կապան՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիր և պատմական Վահանավանք։ Վերադարձի ճանապարհին կանգառ կունենաք Արենիի գինեգործարանում, որտեղ հաճելի հանգստով կամփոփեք Սյունիքի բնության, պատմության ու մշակույթի շուրջ ձեր ճամփորդությունը։
Երթուղի
օր 1
1 Կանգառ 1 Սյունիքի դարպասներ
2 Կանգառ 2 Շաքիի ջրվեժ
3 Կանգառ 3 Խնձորեսկ
4 Կանգառ 4 Գորիսի դիտակետ
5 Կանգառ 5 Շրջայց Հին և Նոր Գորիսով
օր 2
6 Կանգառ 1 Հալիձորի դիտակետ
7 Կանգառ 2 Տաթևի վանք
8 Կանգառ 3 Սվարանցի դիտակետ
9 Կանգառ 4 Նժդեհի հուշահամալիր
10 Կանգառ 5 Վահանավանք
11 Կանգառ 6 Արենի Գինեգործարան
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Գիշերակաց
- Նախաճաշ
- Շշալցված ջուր
- Սնունդ
- Տաթևեր ճոպանուղի (միակողմանի տոմս) - 6500 դր
- Տաթևեր ճոպանուղի (երկկողմանի տոմս) - 9000 դր
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?