Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Սևանն ԱՊՀ երկրների տարածքում քաղցրահամ ջուր ունեցող ամենամեծ բարձրադիր լիճն է: Այն գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1900 մ բարձրության վրա: Լճի երկարությունը 75 կմ է, առավելագույն խորությունը մոտ 100 մ է, իսկ մակերեսը` մոտ 1400 քմ²: Սևանի ափերը ուշագրավ են գեղատեսիլ և շատ բազմազան բնությամբ. այստեղ կարող եք տեսնել թե՛ կանաչ ալպիական մարգագետիններ, թե՛ զառիթափ ժայռեր, և թե՛ խոշոր լողափ: Իսկ մայրամուտին, շրջապատված չորս վեհաշուք լեռնաշղթաներով, հսկայական ջրային «հայելին», արևի շողերով ոսկեզօծված, առանձնահատուկ գեղեցիկ և տպավորիչ տեսարան է սփռում դիտողի առջև:

Սևանա լիճը տեղակայված է բարձր լեռնային շրջանում, որը գտնվում է Երևանից մոտ 60 կմ հեռավորության վրա: Երևանից դեպի Սևան տանող մայրուղին բավականին քիչ ժամանակ է պահանջում Սևանա լիճ հասնելու համար. այստեղ հասնել հնարավոր է ինչպես տաքսիով, այնպես էլ հասարակական տրանսպորտով (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ): Օպտիմալ տարբերակ է մատչելի տուրերը, որոնք ներառում են նաև ուղևորափոխադրում:

Ձեր հանգիստը Սևանում ծրագրելիս մի՛ մոռացեք Ձեզ հետ վերցնել տաք հագուստ. նույնիսկ եթե ամռանը մայրաքաղաքում անտանելի շոգ է լինում, լիճն անպայման դիմավորելու է Ձեզ հաճելի թարմությամբ և զովությամբ: Երեկոյան կարող է իսկապես ցուրտ լինել (մինչև +9), իսկ զեփյուռը վերափոխվել ուժգին քամու: Սևանում ջուրը նույնպես բավականին սառն է: Նույնիսկ ամառային թեժ լողափնյա սեզոնի ընթացքում (հուլիսից մինչև սեպտեմբերի կեսը), ջրի ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում մինչև +20 աստիճան: Եթե 2024-ի ամռանը նախատեսել եք Ձեր հանգիստը Հայաստանում, վստահ եղեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել:
Հանգիստը Սևանում ամռանը գրավիչ է նաև գնային առումով: Եթե Դուք նախատեսում եք մեկօրյա ուղևորության, դա հնարավոր է իրականացնել 5000-8000 դրամ ընկած գնային սահմաններում (մոտ 10-15 USD): Նմանատիպ տուրերը, որպես կանոն, ներառում են տրանսպորտի ծառայություն (Երևան – Սևան – Երևան), տեղական պատմական և ճարտարապետական հուշարձանների այցելություն և ուղեկցորդի կամ զբոսավարի ծառայություն: Մեկօրյա տեղակայումը հարմարավետ հյուրանոցում կարժենա մոտ 15000 — 20000 դրամ, (մոտ 30-40 USD): Մթերքի գները տեղական լողափնյա ռեստորաններում կարող են փոքր-ինչ տատանվել, սակայն մեծամասամբ դրանք էապես չեն տարբերվում մայրաքաղաքի գներից: Ի դեպ, այստեղ Դուք կարող եք համտեսել ածխի վրա պատրաստված համեղ Սևանի իշխան ձուկը:

Դուք միանշանակ կգտնեք Ձեր նախասիրություններին համապատասխան և շատ հարմարավետ վայր Սևանի ափերից մեկում: Ընտրությունը շատ լայն է՝սկսած բյուջետային լողափնյա տնակներից և տաղավարներից մինչև Եվրոպական ոճով ժամանակակից շքեղ հյուրանոցներ՝ իրենց մաքուր լողափերով, լողավազաններով, խաղահրապարակներով և հանգստի գոտիներով: Ամենահայտնի խոշոր հյուրանոցներից են՝ «Կապուտակ Սևան» հյուրանոցային համալիրը, «Հարսնաքար» համալիրը՝ սեփական ջրազբոսայգով: Կան նաև փոքր հյուրանոցներ, որոնք հարմար են ռոմանտիկ հանգստի համար:
Սևանի հյուրանոցների մեծամասնությունը Ձեզ կառաջարկի հիանալի պայմաններ երեխաների հետ հանգստի համար: Ձեզ կներկայացվեն լողափեր փափուկ, թավշյա ավազով, հատուկ կահավորված խաղահրապարակներով, և, վերջապես, զվարճալի ջրաշխարհով՝ բազմազան ջրային արտակցիոննեով: Որոշ հյուրանոցներում մատոցվում են դայակի ծառայություններ:

2024 թ.-ի ամառը հիանալի ժամանակ է ոչ միայն հանգստանալու, այլև Սևանի տեսարժան վայրերին ծանոթանալու համար: Առավել հայտնի են Սևանի հնագույն վանքը (9-րդ դար): Վանական համալիրը տեղակայված է փոքր բլրի վերևում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան: Անհրաժեշտ է այցելել նաև Հայրավանքը և Նորատուսը (խաչքարերի գերեզմանատուն), որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր:
Մեր գործակալության կողմից Հայաստանում 2025 թ.-ին առաջարկվող տուրերի մեծամասնությունը ներառում է ուղևորություն դեպի Սևան, որի ընթացքում դուք հնարավորություն եք ունենալու հիանալ տեղական հուշարձաններով: Այս դեպքում, ուղևորափոխադրման և էքսկուրսիայի ծախսերը ներառված են մատչելի տուր փաթեթի ընդհանուր արժեքի մեջ: Տուրերին կարող ես մասնակցել խմբային կամ անհատական տարբերակով։
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...