Blog
Հայաստանի 5 մարզեր, որոնք հատկապես գեղեցիկ են աշնանը
Հայաստանի 5 մարզ, որոնք հատկապես գեղեցիկ են աշնանը 1. Տավուշ․ անտառների ու միջնադարյան վանքերի աշունը2. Լոռի․ ձորեր, ամրոցներ և հայկական միջնադար3. Վայոց Ձոր․ խաղողի այգիներից մ...
Իտալիան իրավամբ կարելի է կոչել երկիր-թանգարան, քանի որ այստեղ տեսարժան վայրերի մեծամասնությունը գտնվում են հենց բաց երկնքի տակ: Ծանոթացումը Իտալիայի հետ թույլ կտա Ձեզ հաղորդակից լինել Հռոմեական Մեծ Կայսրության հարուստ ժառանգությանը (Կոլիզեյ, Հռոմեական Ֆորում, Պանթեոն), այցելել ամբողջ աշխարհին հայտնի Վերածննդի դարաշրջանի տաճարները, լինել Հռոմի և Ֆլորենցիայի թանգարաններում, սեփական աչքերով տեսնել Պիզայի աշտարակը, և ամբողջապես զգալ Իտալիայի ամենագրավիչ քաղաքներից մեկի՝ Վենետիկի յուրահատուկ ռոմանտիկ մթնոլորտը: Անգամ եթե Ձեր զբոսաշրջային փաթեթի գինը չի ներառում տեղական տուրեր Իտալիայում, միշտ կարող եք ընտրել նպատակահարմար ուղղություն մատչելի գնով:

2020-ին Երևանից դեպի Իտալիա հանգիստը կազմակերպելիս արժե հաշվի առնել, որ Իտալիայում հանգիստը անցկացնելու համար լավագույն եղանակը, սովորաբար, համարվում է գարունը, ամառը և աշնան սկիզբը: Հարմար եղանակային պայմանները կապված ծովին մոտ լինելով, որը մեղմացնում է կլիման՝ թույլ տալով դիմադրել ամռան շոգին: Ամառը հանգստի համար ակտիվ շրջան է, և տուրիստական գործակալությունների մեծամասնությունը զբոսաշրջային փաթեթներ են առաջարկում տարվա հենց այս շրջանի համար: Այնուամենայնիվ, կազմակերպելով Ձեր հանգիստն Իտալիայում գարնանը՝ կարելի է խուսափել շատ անհարմարություններից (օրինակ զբոսաշրջիկների մեծ ներհոսքից և հերթերից՝ տեսարժան վայրերը դիտելու համար):

Իտալիայում գարնանը հանգիստ կազմակերպելու մյուս դրական կողմը առավել շահավետ գներն են, որոնք թույլ կտան էականորեն խնայել գումարը՝ ի տարբերություն ամռանը: ONE WAY Tour տուրիստական գործակալությունը առաջարկում է մի քանի տեսակ ուղեգրեր Հայաստանից դեպի Իտալիա՝ մեկ անձի համար սկսած 650 USD-ից: Յուրաքանչյուր ուղեգիր ներառում է ծառայությունների փաթեթ, որոնք կարող են համալրվել կախված Ձեր ցանկությունից:

Իտալիան Շենգենյան համաձայնագրի մաս է կազմում, հետևաբար, Հայաստանի քաղաքացիներին անհրաշետ է ունենալ մուտքի արտոնագիր՝ վիզա, երկիր այցելելու համար: ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը տրամադրում է աջակցություն վիզային հարցերի կարգավորման համար: Այս ծառայությունը կարող է ի սկզբանե ներառված լիենել դեպի Իտալիա որոշ ուղեգրերի մեջ: Ըստ վիզայի ձևավորման կանոնների անձնագրի վավերության ժամկետը պետք է երկարաձգված չլինի: Կարևոր է նաև նախապես հոգալ պարտադիր բժշկական ապահովագրություն ձեռք բերելու մասին:
Մեր տուրիստական գործակալությունը համագործակցում է մի շարք իտալական բարձրակարգ հյուրանոցների (հիմնականում չորս աստղանի հյուրանոցների) հետ: Հարմարավետ հյուրանոցային համարներներ, անթերի մաքրություն և անձնակազմի բարյացակամություն՝ ահա գլխավոր չափանիշերը, որոնցով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում գործընկերներ ընտրելուց: Ձեզ սպասում է ջերմ ընդունելություն և հաճելի մթնոլորտ, իսկ կացությունը ներառում է նաև ամենօրյա նախաճաշը հյուրանոցում:

ONE WAY TOUR զբոսաշրջային գործակալության մասնագետները ուրախ կլինեն առաջարկել ուղեգիր՝ հաշվի առնելով Ձեր իսկ ցանկություններին ու հնարավորությունները: Տուրերի տարբեր տեսակները կարող են ընդգրկել ծանոթություն պատմական Հռոմի հետ, ինչպես նաև այցելություն Ֆլորենցիա և Վենետիկ: Զբոսաշրջային փաթեթները նախատեսված են հաճախորդին ապահովելու առավելագույն հարմարավետություն:
Փաթեթի գինը կարող է տատանվել հավելյալ ծառայությունների դեպքում:
Այսպիսով, մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ, և թող Ձեր հանգիստն Իտալիայում անմոռանալի լինի: