Blog
Հայաստանի ամենահետաքրքիր քարանձավները
Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հազարավոր քարանձավներով ու քարայրային համալիրներով, սակայն զբոսաշրջային հիմնական երթուղիներում ընդգրկված են դրանցից միայն մի քանիսը (օրինակ՝ Արեն...
Բլոգ
Կապանը (նախկին անվանումը՝ Ղափան) փոքր քաղաք է Հայաստանի հարավում: Բնակավայրը գտնվում է մայրաքաղաքից բավականին հեռու, ճանապարհորդությունն այստեղ կտևի մոտ 6-7 ժամ: Այնուամենայնիվ, Կապանն անկասկած արժե այցելել: Քաղաքը շրջապատված է խիտ անտառներով: Կլիման այստեղ մեղմ է, մերձարևադարձային. ձմռանը հազվադեպ են լինում ուժեղ սառնամանիքներ, իսկ փետրվարից ջերմաստիճանը զրոյից բարձր է: Կապան քաղաքը բազմադարյա պատմություն ունի: Պատմական Կապանը մասամբ պահպանվել է ժամանակակից քաղաքի կենտրոնից մոտ 7 կմ հեռավորության վրա: Այսպիսով, ո՞ր վայրերը արժե այցելել այսօր Կապանում:

Բաղաբերդը (Կապանի ամրոցը) պատմական տեսարժան վայր է, որը գտնվում է Կապան և Քաջարան քաղաքների միջև, մոտ 200 մ բարձրություն ունեցող բլրի վրա: Հինավուրց կառույցը հիմնադրվել է 3-4 դարերում: Ծաղկման տարիներին, Բաղաբերդը Սյունիքի հայկական թագավորության կենտրոնական կառույցնեից մեկն էր: Ցավոք, այսօր պահպանվել են հիմնական պատի և շենքերի միայն որոշ հատվածներ:

17-րդ դարում կառուցված Հալիձորի բերդը Կապանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Հալիձորը գտնվում է քաղաքից ոչ հեռու ՝ Ողջի գետի մոտակայքում գտնվող բարձր բլրի վրա: Սկզբնապես այստեղ հիմնադրվել է վանք, բայց հետագայում համալիրը վերակառուցվել է բերդի: Տեղական լանդշաֆտի առանձնահատկությունների և ճշգրիտ ճարտարապետական լուծումների շնորհիվ Հալիձորը համարվում էր այս տարածքի անառիկ ամրոցներից մեկը:

Եթե էքստրիմի սիրահար եք, ապա, անշուշտ, պետք է Կապանի zipline-ով թռիչք կատարեք: Տեսարժան վայրի յուրահատկությունն այն է, որ zipline-ի գիծը անցնում է հենց քաղաքով: Մոտ հազար մետր թռչելով՝ Դուք կարող եք տեսնել քաղաքի համայնապատկերը, ինչպես նաև հիանալ լեռների և Ողջի գետի գեղատեսիլ տեսարանով։

Վահանավանք վանական համալիրը գտնվում է Կապանից մոտ 5 կմ հարավ-արևմուտք: Վահանավանքը հիմնադրվել է 10-րդ դարում, իսկ իր անունը ստացել է հիմնադրի՝ իշխանի որդի Վահանի պատվին: Ավելի ուշ ՝ 11-րդ դարում, համալիրը մասամբ վերակառուցվել է: Որոշ ժամանակ Վահանավանքը ծառայել է որպես պանթեոն տեղի արքայական ընտանիքների անդամների համար:
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կարելի է համարել Կապանի ժամանակակից, բայց միաժամանակ ոչ պակաս նշանակալի տեսարժան վայրերից մեկը: Եկեղեցին կառուցվել է 2001 թվականին և ներկայիս հոգևոր կենտրոն է: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շենքը նախագծված է հայկական եկեղեցական ճարտարապետության ավանդական ոճով:
Կապանի պատմության թանգարանի հարուստ ցուցասրահում Ձեզ հնարավորություն կընձեռվի շատ հետաքրքիր տեղեկատվություն ստանալ այս հնագույն տարածքի մասին: Կապանի մասին առաջին հիշատակումը թվագրվում է V դարով: Թանգարանում պահպանվում են միջնադարյան բազմաթիվ եզակի հնագիտական գտածոներ։
Եթե բացօթյա ակտիվ հանգստի սիրահար եք, ապա, միանշանակ, խորհուրդ ենք տալիս բարձրանալ Խուստուպ լեռը: Իհարկե, արշավը պահանջում է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն: Այնուամենայնիվ, գեղատեսիլ տեսարաններն ու լեռնային շքեղ բնությունը, որոնք կտեսնեք ճանապարհին, անկասկած կարդարացնեն բոլոր ջանքերը:
Blog
Հայաստանի ամենահետաքրքիր քարանձավները
Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հազարավոր քարանձավներով ու քարայրային համալիրներով, սակայն զբոսաշրջային հիմնական երթուղիներում ընդգրկված են դրանցից միայն մի քանիսը (օրինակ՝ Արեն...
Blog
Լքված քաղաքներ, որոնք այսօր դարձել են զբոսաշրջային կենտրոններ
Լքված քաղաքներ, որոնք այսօր դարձել են զբոսաշրջային կենտրոններ Երբեմն պատմությունը թողնում է քաղաքներ, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։ Դատարկ փողոցները, լքված տները և լռությու...
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...