Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Ի՞նչ է նշանակում ‹‹վառվող տուրեր››: Իրականում, սա հրաշալի հնարավորություն է ուղևորության ընթացքում խնայել ծախսումների մեջ, ընդ որում, ոչինչ չկորցնելով հանգստի և ծառայությունների մատուցման տեսանկյունից: Վառվող տուրերը, սովորաբար, առաջարկվում են հետտոնական շրջանում, կամ ցածր տուրիստական շրջանում, և դրանք այն ուղեգրերն են, որոնց վաճառքի ժամկետը, ինչ-որ պատճառով, սպառվում է: Այդ պատճառով, Դուք ստանում եք ծառայությունների ամբողջական փաթեթը 30-40% զեղչով, իսկ երբեմն սովորական գնից կրկնակի կամ եռակի անգամ էժան տարբերակով: Վառվող տուրերը հրաշալի տարբերակ են ճկուն մարդկանց համար, ովքեր պատրաստ են առանց ժամանակ կորցնելու, մի քանի օրում հավաքվել ու մեկնել հանգստի: Այնպես որ, եթե Ձեր արտերկիր գնալու փաստաթղթերը պատրաստ են, և Դուք փնտրում եք էժան ուղեգրեր Երևանից, վառվող ուղեգիրը հենց այն է, ինչը Ձեզ պետք է:
Երևանից վառվող ուղեգրեր կարելի է ձեռք բերել տարվա ցանկացած ժամանակ՝ կախված ուղղությունից: Ուր էլ որոշեք ուղևորվել, գործում է մի պայման. էժան տուրերը պետք է փնտրել մինչև ակտիվ շրջանը, կամ արդեն դրա ավարտին: Ակտիվ շրջանում զեղչված վառվող ուղեգրերը հազվադեպ են հանդիպում: Զգալի քանակով ուղեգրեր առաջարկվում են ամանորյա տոներից հետո, իսկ ամենահայտնի ուղղությունները այդ շրջանում, իհարկե, արևային – ծովային հանգստավայրերն են:

Ցանկանու՞մ եք լինել Միացյալ Արաբական Էմիրություններում, հիմա ճիշտ ժամանակն է: Երևանից երկկողմանի թռիչքը պասիվ շրջանում կարժենա անհամեմատ ավելի էժան, արժեքները սկսում են 200$-ից: Այստեղ Ձեզ սպասում են փափուկ սպիտակ ավազով հսկայական բարեկարգ լողափերը, հարմարավետ հյուրանոցները, հետաքրքիքր էքսկուրսիաները և Դուբայի ճարտարապետական հրաշքները:

Դեպի Եգիպտոս վառվող տուրերը հրաշալի հնարավորություն են ձմեռային Երևանից միանգամից շոգ ամառ տեղափոխվելու համար: Ձեռք բերելով զեղչված գներով էժան փաթեթներ Դուք կկարողանաք ծովի ափին վայելել լիարժեք հանգիստը, ինչպես նաև ծանոթանալ փարավոնների հին ու առեղծվածային երկրի հարուտ պատմամշակութային ժառանգությանը:

Եթե Դուք միշտ երազել եք լինել Մալդիվյան կղզիներում, բայց չեք կարողացել դա Ձեզ թույլ տալ, թեժ ուղեգրերը հրաշալի հնարավորություն են երազանքը իրականություն դարձնելու համար: Հեքիաթային կղզիները կհյուրընկալեն արևային եղանակով, կուրախացնեն բազմաթիվ ծովածոցերի ջինջ ջրերով և կզարմացնեն հարուստ բուսական և կենդանական աշխարհով:
ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը ուրախությամբ առաջարկում է Ձեզ վառվող տուրերի շահավետ տարբերակներ: Մեր կայքում կարող եք ծանոթանալ հիմնական տուրերի և ուղղությունների հետ, իսկ զեղչով վառվող ուղեգրեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել կամ այցելել մեր գրասենյակ: Մեր աշխատակիցները կծանոթացնեն Ձեզ վառվող փաթեթների հասանելի տարբերակների հետ, և իհարկե, կօգնեն ձեռք բերել ամենահարմար տարբերակը՝ հաշվի առնելով Ձեր ցանկություններն ու պահանջները:
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...