Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Եթե որոշել եք Ձեր հանգիստը անցկացնել Հայաստանում, ապա այս հոդվածը կօգնի Ձեզ կողմնորոշվել հարմարավետ և մատչելի հյուրանոցի ընտրության հարցում:

«Հարսնաձոր» հյուրանոցային համալիրը գտնվում է Հալիձոր լեռնային գյուղի մոտ` Երևանից մոտ 4 ժամ հեռավորության վրա: «Հարսնաձոր»-ը գտնվում է հայտնի Տաթևի վանքի ճանապարհին, դեպի ուր տանում է աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին: Համալիրը բաղկացած է հարմարավետ փայտե տնակներից, որոնց մի մասը տակառների տեսքով է։ Լուսամուտների մի մասը բացվում են դեպի Որոտան գետի կիրճ ՝ որտեղից էլ երևում է լեռների տեսարանը և գեղատեսիլ, քաղաքակրթության կողմից չփոփոխված բնությունը։

Հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին ՝ Երևանից ընդամենը 40 րոպե հեռավորության վրա: Սևանը իզուր չեն անվանում “Հայաստանի Լեռնային Մարգարիտ”, տարվա տարբեր եղանակներին լիճը բոլորովին այլ տեսք ունի, սակայն անփոփոխ է մի բան’ այն միշտ ապշեցնում է իր արտասովոր գեղեցկությամբ: Այս առումով «Best Western Bohemian Resort»-ի հյուրերն ունեն անվիճելի առավելություն.սենյակները գտնվում են այնպես, որ մեծ պատուհաններից բացվում է լճի և ափամերձ տարածքի գեղեցկության հետաքրքիր տեսարան:

Հյուրանոցը գտնվում է Երևանից մոտ 160 կմ հյուսիս և տեղակայված է գեղատեսիլ վայրում, կենտրոնում անտառն ու վեհաշուք լեռներն են։ «Ավան Ձորագետն» ավելի շատ հիշեցնում է ոչ թե ժամանակակից հյուրանոց, այլ միջնադարյան ալպիական ամրոց։ Այստեղ գտնվելու առաջին իսկ րոպեներից Դուք ասես ընկղմվում եք խիզախ մարտիկների և հերոսական սխրանքների դարաշրջանի հատուկ մթնոլորտի մեջ ։ Այս ամբողջ միջնադարյան շքեղության հետ մեկտեղ, սենյակների ներքին ձևավորումը առանձնանում է ժամանակակից հարմարավետությամբ, իսկ պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի շրջակա լանդշաֆտն ու լեռները։

Ընտանեկան հյուրանոց «Allpine castle»-ը գտնվում է լեռնակլիմայական հանգստավայր Դիլիջանում։ Գտնվելով Դիլիջանի բարձունքում՝ հյուրանոցը բոլոր կողմերից շրջապատված է խիտ լեռնային անտառներով, ինչը տեղի օդը դարձնում է բյուրեղյա մաքուր և իսկապես բուժիչ ։ «Allpine castle» հյուրանոցն առաջարկում է ընդարձակ, լուսավոր սենյակներ՝հարմարավետ միջավայրում և մեծ պատուհաններ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի անտառ, լեռներ և կանաչ բլուրներ:

«Արևի» B&B տիպի հյուրանոցը գտնվում է Եղեգիս գյուղում : Այստեղ հանգստացողներին առաջարկվում է ռեստորան, առանձին հարմարավետ այգի և բացօթյա տանիք։ Հյուրանոցը կատարյալ է ակտիվ հանգստի սիրահարների համար: Ձմռանն այստեղից ուղղակի մուտք կա դեպի լեռնադահուկային լանջեր, որտեղ Դուք կարող եք վարձել անհրաժեշտ սարքավորումներ և հանդերձանք։ Միևնույն ժամանակ, ամռանը հեծանվավազքի հնարավորություն կա։ Առանձին հիշեցման են արժանի տեսարանները դեպի լեռներ, որոնք իրենց տեսակի մեջ գեղեցիկ են, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։

Ամբերդ հյուրանոցը գտնվում է Բյուրական ավանում ՝ Երևանից ընդամենը 28 կմ հեռավորության վրա ՝ տեղակայված կանաչապատ դաշտերի և բլուրների մոտակայքում: Հյուրանոցի հյուրերը կարող են լիովին վայելել հանգիստը, մեծ պատուհաններով սենյակների հարմարավետությունը՝ կահավորված ժամանակակից ոճով։ Սենյակներից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը, ինչպես նաև դեպի լողավազան և հյուրանոցի առանձին այգի։
Առողջարանային «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցը գտնվում է Ենոքավան գյուղում։ Հյուրերին տեղավորում են ժամանակակից սենյակներում: Սենայկներն ունեն բոլոր հարմարությունները՝ առանձին լոգարան, հեռուստացույց և օդորակիչ։ Հյուրանոցի շենքը գտնվում է անսովոր վայրում՝ ժայռի եզրին։ Պատուհաններից և բաց պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի կիրճի կանաչ լանջեր, լեռներ և հարակից բլուրներ։
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...