Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Անկասկած, Հայաստանում գրեթե չկա մի անկյուն, որտեղից հնարավոր չէ տեսնել գեղեցիկ, բարձրաբերձ լեռները: Ամենուրեք սփռված են երկար ու ձիգ լեռնաշղթաներ, լանջեր և գագաթներ: Ժամանակին Հայաստանի լեռները տարրերից և նվաճողներից բնական պաշտպան էին հանդիսանում. այսօր այստեղ կազմակերպվում են քայլարշավներ, իսկ անմատույց ձյունածածկ գագաթների վերելքը մարտահրավեր ու նպատակ է դարձել էքստրեմալ սպորտի երկրպագուների և լեռնագնացների համար: Անհնար է պատկերացնել Հայաստանի բնությունը առանց լեռների. գեղատեսիլ գագաթները զարմացնում, գերում են այցելուներին և այստեղ կրկին վերադառնալու պատճառ են հանդիսանում: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք Հայաստանի ամենագեղեցիկ լեռներին:

Ուխտասարը, որը գտնվում է Սիսիան քաղաքի մոտ, անշուշտ, հասարակ լեռ չէ: Ուխտասարի լանջերը իրական հնագիտական թանգարան է բաց երկնքի տակ: Այստեղ Դուք կտեսնեք բազմաթիվ ժայռեր, որոնց վրա տեղ են գտել մարդկանց և կենդանիների հինավուրց պատկերներ: Խառնարանի տեղում տեղակայված է մի լիճ, որտեղ կլոր տարին կարելի է ձյուն տեսնել:

Խուստուփ լեռը Խուստուփ-Կատարի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝Կապանի մոտակայքում: Խուստուփ լեռան բարձրությունը 3205 մետր է: Այս լեռան լանջին Է թաղված հայ մեծ սպարապետ Գարեգին Նժդեհը:

Հնագույն հանգած հրաբուխը՝ Աժդահակը, Գեղամա լեռների ամենաբարձր կետն է (3597 մ): Գագաթին խառնարանային բյուրեղյա լիճ է տեղակայված. այստեղից նաև աննկարագրելի շքեղ տեսարան է բացվում դեպի Արագած, Արարատ, Հատիս և Արայի լեռներ: Աժդահակի լանջերին հայտնաբերվել են նաև որսի, արևի, լուսնի ու աստղերի ժայռապատկերներ:

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4090 մ): Արագածը քառագագաթ հանգած հրաբուխ է: Լեռը հայտնի է նաև իր անոմալ գոտիով, որտեղ ջուրը հոսում է ներքևից վերև, իսկ մեքենաները, առանց շարժիչը միացնելու, ինքնուրույն են առաջ սլանում:

Իշխանասարը Սյունիքի մարզի գեղատեսիլ լեռնաշղթաներից է, որի ամենաբարձր գագաթը Մեծ Իշխանասարն է (3550 մ): Լեռան լանճին տեղակայված է Սև լիճը, որտեղ բազմացվում է է հայկական «Իշխան» ձուկը: Ամռանը լճի ջուրը այնքան է տաքանում, որ այստեղ բավականին հաճելի է լողալ: Իշխանասար նշանակում է «իշխանական լեռ», և, իսկապես, բնությունն այստեղ ինքնին ազնվական և փառահեղ է:

Արտանիշ (2461 մ) լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի հյուսիս-արևելյան ափին: Այս բնական տեսարժան վայրը առանձնանում է նրանով, որ գագաթից Ձեր առջև բացվում է լճի և հարակից լեռնաշղթաների աննախադեպ գեղեցիկ տեսարանը: Արտանիշը միակ կետն է, որտեղից կարելի է Սևանը տեսնել ամբողջ չափով:

Թեղենիս լեռը (2851 մ) նույնպես սիրված երթուղիներից է հանդիսանում: Լեռան լանջերից մեկի վրա կարող եք տեսնել միջնադարյան շքեղ Թեղենյաց վանքը, իսկ հակառակ լանջին՝ գեղեցիկ Ծաղկունյաց լիճը:

Արա լեռան անվանումը սերում է Արա Գեղեցիկ արքայի անունից: Լեգենդի համաձայն, Ասորեստանի թագուհի Շամիրամը հենց Արայի սերն էր տենչում:

Հատիս լեռը նույնպես շատ հայտնի զբոսաշրջային ուղի է: Հատիսն ունի հրաբխային ծագում: Լեռան երկրորդ անվանումը Շամիրամ է, որը կապում են հպարտ թագուհու մասին լեգենդի հետ: Լեգենդի համաձայն, սա այն վայրն է, որտեղ Շամիրամի զորքերը հանգրվանեցին, երբ մերժված թագուհին պատերազմ սկսեց Արա Գեղեցիկի դեմ:

Անշուշտ, մեր ցուցակը թերի կլինի առանց Հայաստանի գլխավոր խորհրդանիշի` Արարատ լեռան: Չնայած այն հանգամանքին, որ լեռը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է, այն շարունակում է մնալ Հայրենիքի խորհրդանիշ ամբողջ աշխարհի հայության համար:
Արարատի գեղեցկությունը դժվար է բառերով նկարագրել: Հայաստանի մայրաքաղաքի գրեթե բոլոր անկյուններից կարելի է տեսնել ձյունածածկ գագաթները: Անամպ, արևոտ օրերին, թվում է, թե Արարատ լեռը «սավառնում» է քաղաքի փողոցներով:
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...